Վարդան Օսկանյանն անդրադարձել է Մադրիդյան սկզբունքներին և Փաշինյանի պնդումներին

ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է. «Այս տեսագրությամբ անդրադարձել եմ Նիկոլ Փաշինյանի՝ ղարաբաղյան կարգավորման բանակցությունների և Մադրիդյան սկզբունքների վերաբերյալ պնդումներին։
(14-րդ րոպեում վրիպակ կա՝ 1997-ի փոխարեն պետք է լիներ 2007)»:
«Անկեղծորեն, չէի ուզենա սրա վրա ժամանակ անցկացնել, բայց ստիպված եմ անել։ Ամփոփ ասեմ․ այդ փաստաթուղթն ասում է Նիկոլ Փաշինյանի ասածի ճիշտ հակառակը։
Մարդիդյան փաստաթուղթը համանախագահների կողմից ներկայացվելով և Ադրբեջանի կողմից ընդունվելով, փաստորեն նրանք ճանաչում են, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս չէ, և Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն իր ճակատագրի մասին պետք է որոշի հանրաքվերով։ Ես իրոք չեմ հասկանում Փաշինյանի դատողությունը։ Գուցե նրան պետք է հարց տալ, թե նույն տրամաբանությունից ելնելով ինչո՞ւ է ինքն այսօր ուզում խաղաղության պայմանագիր ստորագրել Ադրբեջանի հետ, որի հիմքում լինելու է տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը»,- տեսաուղերձում ասում է Վ. Օսկանյանը:

«Ֆրանսիայի, Իտալիայի և Գերմանիայի բնակիչներն ավելի քիչ գումար կունենան՝ Ուկրաինային տրամադրվող օգնության պատճառով»․ Պեսկով
3015:19
«Ամենավտանգավոր լրտեսը դու ես, դատական իշխանությունն էլ ուզում ես տակդ դնես, որ ամբողջ երկիրը դարձնես լրտես»․ Լևոն Զուրաբյան
2315:12
«Իրանի կարմիր գծերը հարգում ենք, և TRIPP նախագիծն էլ որևէ ձևով այդ կարմիր գծերը չի հատելու». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4614:54
«Ինչո՞ւ պիտի լրտեսության համար դատապարտվածին դատարանը քաղաքացիությունից զրկելու հնարավորություն չունենա»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4914:42
««Կինոմոսկվա»-ի կռիշների վրա ավտոմատներով պարում էին, թող գնային ԱԺ-ում պարեին, Նաիրի Հունանյանին էլ հետները տանեին»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
6914:24
«Հյուսիսային Կորեան դադարեցրել է Ռուսաստանին ռազմական օգնության տրամադրումը»․ Ուկրաինայի ՀԳՎ
10014:18
«Բա իրենք որտե՞ղ են ծնվել․ ի՞նչ էմոցիաների վրա խաղալու թազա ձև ա»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
5114:12
«Ես հնարավոր չեմ համարում այդ օրենքի չեղարկումը». Նիկոլ Փաշինյանը՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մասին (տեսանյութ)
6914:06