«Պարտության արդյունքում հայրենիքի կորուստը մի բան է, սեփական հայրենիքից կամավոր հրաժարվելը՝ այլ». Դ. Բաբայան
![]() 333 Ուրբաթ, 21 ապրիլի, 2023 թ., 20:24 Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանի գրառումը. «Ժողովրդի համար ամենասարսափելի փորձություններից մեկը պատմական հայրենիքի կորուստն է։ Սա աղետ է, որից ամեն մի ժողովուրդ չի կարող գոյատևել։ Բայց պատերազմում պարտության արդյունքում հայրենիքի կորուստը մի բան է, իսկ սեփական հայրենիքից կամավոր ու գիտակցված հրաժարվելը, հայրենիքի կամավոր հանձնումը բոլորովին այլ է։ Հրեաները պայքարից հետո կորցրեցին իրենց հայրենիքը, բայց երբեք չհրաժարվեցին նրանից, երբեք գործարքի չգնացին իրենց խղճի հետ՝ անգամ աշխարհով մեկ սփռված լինելով և այն վերադարձնելու իրական հնարավորություն չունենալով։ Եվ նրանք ստացան այդ հնարավորությունը։ Մենք էլ բազմիցս կորցրել մեր հայրենիքը, նրա տարբեր մասերը, բայց մեկ անգամ չէ, որ վերադարձանք ու ազատագրեցինք այն։ Բայց այն ժողովուրդը, ով գիտակցաբար և կամովին հրաժարվում է իր հայրենիքից, երբեք այն հետ չի ստանա, երբեք։ Մենք ունենք Արցախը փրկելու հնարավորություն, և պետք չէ վախենալ թշնամու ուժից, նրա նյութական ու քանակական հզորությունից։ Ոչ թե սա չէ ամենավտանգավորը, այլ՝ հայրենասիրության ինքնասպանությունը, հատկապես գիտակցվածը»։ Աղբյուրը` Դավիթ Բաբայան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
