Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Փաշինյանը պետք է հեռանա՝ իր հետ տանելով այսօրվա տիտղոսային ընդդիմությանը». Սուրեն Սուրենյանց

«Փաշինյանը պետք է հեռանա՝ իր հետ տանելով այսօրվա տիտղոսային ընդդիմությանը». Սուրեն Սուրենյանց
268
Կիրակի, 23 ապրիլի, 2023 թ., 01:00

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է. «Փաշինյանը պետք է հեռանա՝ իր հետ տանելով նաև այսօրվա տիտղոսային ընդդիմությանը
2021թ-ի արտահերթ ընտրությունները չհաղթահարեցին ներքաղաքական ճգնաժամը, նախադրյալներ չստեղծեցին անվտանգության մարտահրավերների չեզոքացման նպատակով ավելի արդյունավետ համակարգ ձևավորելու համար:
2021-ին Հայաստանի ժողովուրդը, իր քվեով, ճշգրիտ համամասնությամբ, ուրվագծել է ազգային աղետի հիմնական պատասխանատուներին:
2021-ի խորհրդարանն այլևս չի արտահայտում հանրային տրամադրությունները, որովհետև ազգային աղետի հիմնական պատասխանատու Նիկոլ Փաշինյանը և նրա տիտղոսակիր ընդդիմադիրներ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն՝ իրենց թիմերով, գործում են նույն տրամաբանության մեջ՝ մարմնավորելով իռացիոնալ Հայաստանը:
Հիմա բոլորիս խնդիր է՝ ձևավորել նոր ընդդիմադիր հարթակ՝ քաղաքական այլընտրանքային բովանդակությամբ, հասարակական կոնսոլիդացիայով ու ճնշմամբ հասնել ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացմանը:
Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա՝ իր հետ տանելով նաև այսօրվա տիտղոսային ընդդիմությանը»: