«3 տարի է՝ Նոյեմբերյանի Բարեկամավան գյուղի դպրոցի տանիքի մի մասը բաց է, անձրևաջրերը լցվում են ներս». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը լուսանկար է տարածել՝ կից գրառմամբ. «Տավուշի մարզում 42 դպրոցի շենք նորոգման կարիք ունի, երկու տարում կկառուցվի դպրոցի 5 շենք
Տավուշի մարզի հանրակրթական շատ դպրոցների շենքեր կառուցվել են խորհրդային իշխանության տարիներին, դրանք բարոյապես և ֆիզիկապես մաշված են։ Հատկապես վատ վիճակում են գտնվում Ադրբեջանին սահմանակից բնակավայրերի և մարզի փոքր գյուղերի հանրակրթական դպրոցների շենքերը։ Օրինակ, արդեն 3 տարի է, ինչ Նոյեմբերյան համայնքի սահմանամերձ Բարեկամավան գյուղի միջնակարգ դպրոցի շենքի տանիքի մի մասը բաց է, անձրևաջրերը լցվում են շինության ներս, վնասելով պատերը։ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումանին տեղեկատվական հարցում եմ ուղարկել, նրան հարցնելով, թե Տավուշի մարզի հանրակրթական 76 դպրոցների շենքերից քանի՞սը հիմնանորոգման, քանի՞սը նորոգման կարիք ունի։ Մարզպետարանից պատասխանել են, որ մարզի հանրակրթական 10 դպրոցների շենքեր ունեն հիմնանորոգման, 32-ը՝ վերանորոգման (դասասենյակներ, միջանցքներ, մարզադահլիճներ) կարիք։ Տավուշի մարզպետարանից հայտնում են, որ ապրիլի 26-ին մարզպետ Հայկ Ղալումյանը հանդիպել է մարզի շինարարական կազմակերպությունների ղեկավարների հետ, որի ընթացքում քննարկվել են «300 դպրոց և 500 մանկապարտեզ» պետական ծրագրով Տավուշի մարզում դպրոցների և մանկապարտեզների շենքերի շինարարարությանն առնչվող հարցեր։ 2023-2024 թվականների ընթացքում Տավուշի մարզում կկառուցվի հանրակրթական դպրոցների 5 շենք։ Այդ հանդիպման ժամանակ քննարկվել են նաև մարզի շինարարական կազմակերպությունների կողմից շինարարական մրցույթների ժամանակ գրավի ապահովման հնարավորությունները ու «300 դպրոց և 500 մանկապարտեզ» ծրագրի մանրամասները»:

«Փոխվել է ոչ միայն դպրոցների պատերին գրվող տեքստը, այլև ուղերձը»․ Արմեն Հովասափյան
24830.09.2026, 17:12
Իջևանի դպրոցներում Փաշինյանի լոզունգներն են փակցված․ «Հրապարակ»
28430.09.2026, 09:12
«Մեկ ամիս ուշացված, «կարգի բերված» էլեկտրոնային մատյանն է». Սոֆյա Հովսեփյան (լուսանկար)
33930.09.2026, 00:06
«Ինձ մի ստիպեք ամեն դասից հետո դառնալ դատավոր, վերահսկիչ ու թեստաբան». Հայկուհի Հովհաննիսյան
33629.09.2026, 20:36
«Թևիցդ կբռնեմ, դուրս կշպրտեմ. ես ուրիշ բաներից եմ թուլանում». ՔՊ-ական թաղապետ Սաշա Կատվալյանը՝ կրկին սկանդալի կենտրոնում (տեսանյութ)
35128.09.2026, 23:36
Հրազդանի թիվ 10 ավագ դպրոցի ՔՊ-ական տնօրենը պատից հանել է հերոսների փառքի անկյունն ու Մեծ Հայքի քարտեզը
71724.09.2026, 20:42
«Սանիտարահիգիենիկ պայմանների վերաբերյալ ՅՈՒՆԻՍԵՖ-ի ուսումնասիրության արդյունքները խոսուն են»․ Քրիստինա Վարդանյան
77223.09.2026, 16:12
«ՀՀ-ում դպրոցը եղել է իշխանության ներկայացուցիչների պարապ մնացած հարսների ու դուստրերի աշխատանքի տեղավորման վայր»․ Նիկոլ Փաշինյան
97619.09.2026, 21:54