«Ինձ մի ստիպեք ամեն դասից հետո դառնալ դատավոր, վերահսկիչ ու թեստաբան». Հայկուհի Հովհաննիսյան

Ուսուցչուհի Հայկուհի Հովհաննիսյանը գրել է. «Երանի՜ ուսուցչի աշխատանքը բաժանեին երկու մասի։
Ես սիրով կվերցնեի առաջինը՝ դասավանդելը։ Կբացատրեի, նոր մեթոդներ կփնտրեի, նույն թեման կրկնակի ու եռակի կբացատրեի, մինչև աշակերտի աչքերում այն «հասկացա՜»-ի լույսը վառվեր։ Պատրաստ եմ կրկնակի ավելի շատ աշխատել, միայն թե երեխան իսկապես հասկանա, ոչ թե անգիր անի։
Իսկ երկրորդ մասը... մեծագույն հաճույքով կնվիրեի ուրիշներին։
Թեստ կազմել, չափորոշիչով ստուգել, միավոր հաշվել, գնահատականը հիմնավորել, հետո էլ յուրաքանչյուր նիշի համար դատական պաշտպանություն իրականացնել…
Ինչո՞ւ չկան անկախ «գնահատման փորձագետներ»։ Ուսուցիչը դասավանդի, իսկ իրենք՝ ստուգեն ու գնահատեն։ Միայն թե ինձ մի ստիպեք ամեն դասից հետո դառնալ դատավոր, վերահսկիչ ու թեստաբան։
Ես պարզապես ուսուցիչ եմ ուզում լինել, ոչ թե բազմապրոֆիլ ստուգող-տեսուչ։
Եվ այո՛, եթե գնահատելու այդ անվերջանալի բյուրոկրատիան վրայիցս վերցնեին, ես ավելի սիրով ու ավելի շատ կդասավանդեի։ Որովհետև ինձ հետաքրքրում է երեխայի միտքը, ոչ թե հերթական ամփոփիչի թիվը»։

Անտոնիու Գուտերեշն այցելել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն (լուսանկար)
48Երեկ, 23:36
Նորից ուսուցիչ է ձերբակալվել. «Հրապարակ»
168Երեկ, 09:06
«Երեխաների վարքն անկառավարելի է, ու որոշ ուսուցիչներ ուղղակի կարող են հունից դուրս գալ»․ Նաիրի Հոխիկյան
63211.10.2026, 09:18
«Երեխայի իրավունքները չեն պաշտպանվում ուսուցչին նվաստացնելով»․ Հայկուհի Հովհաննիսյան
71209.10.2026, 14:42
«Գիտությանը խոստացված լրացուցիչ ֆինանսավորման ընդամենը 7.5 տոկոսն է տրամադրվել». Արմեն Այվազյան
74409.10.2026, 01:06
Ուսանողական ցույցերը տարածվում են նաև Բելգիայում. կան բազմաթիվ ձերբակալվածներ
244208.10.2026, 00:48
«Որտե՞ղ են նույնքան մեծ վերնագրերը, երբ ուսուցիչը միջազգային մրցույթում աշակերտի հետ հաղթանակ է գրանցում». Հայկուհի Հովհաննիսյան
65807.10.2026, 22:54
Ուսանողների բողոքի ցույցեր Ֆրանսիայում. Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրել
251506.10.2026, 20:36