Երկուշաբթի, 20 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

«Փոխանցեք Փաշինյանին՝ թող մեզ ընդունի». զոհվածների ծնողները՝ փոխնախարարին

«Փոխանցեք Փաշինյանին՝ թող մեզ ընդունի». զոհվածների ծնողները՝ փոխնախարարին
164
Հինգշաբթի, 04 մայիսի, 2023 թ., 14:30

«Փոխանցեք Փաշինյանին՝ թող մեզ ընդունի: Չի ուզում ընդունել, ժամանակ չունի, թող չընդունի, բայց վերաորակում տա, հոդվածները փոխվեն. հիմա դա է մեր պահանջը»,- առավոտյան դիմելով Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանին՝ ասացին Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնող զոհված զինծառայողների ծնողները: «Միայն զինվորի գլուխն ուտե՞ք ու ոչ մեկին պատասխանատվության չենթարկե՞ք»,- հավելեցին նրանք: Ծնողներին լսելուց հետո Սարգսյանը մտավ ներս: