Բողոքի մեծ ալիք է բարձրացել. պատճառն օնլայն առևտուրն է. «Ժողովուրդ»

Հայաստանցի տնտեսվարողների մոտ բողոքի մեծ ալիք է հասունացել։ Պատճառն օնլայն առևտուրն է։ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, այն փոքր-ինչ մեղմելու փոխարեն, ավելի է սրում:
«Ժողովուրդ» օրաթերթին դիմած տնտեսվարողների խոսքերով՝ իրենք ստիպված են լինելու փակել իրենց խանութները, առևտրի կետերը, քանի որ օնլայն առևտրի պատճառով չեն կարողանում ապրանք վաճառել. մեծացել է այն հաճախորդների թիվը, որոնք նախընտրում են էլեկտրոնային առևտրային հարթակի միջոցով ձեռք բերել իրենց ուզած հագուստը, կոշիկը, պայուսակը կամ այլ իր։ Նման իրավիճակ առաջացել է ՀՀ մարզային քաղաքներում, որտեղ 4 և ավելի աշխատատեղ ունեցող խանութները սկսել են կամաց-կամաց փակվել՝ կուտակելով մեծ պարտքեր։ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ի՞նչ է անում այս խնդիրը լուծելու համար։ Պարզվում է՝ ոչինչ։
«Տնտեսվարողների մտահոգությունները փոխանցել ենք նախարարին, սակայն նրա կարճ, անտարբեր պատասխանը խիստ զարմացրել է մեզ. «Կանխատեսված էր դա։ Դա բիզնես ռիսկ է»։ Այնուամենայնիվ, փորձել ենք ևս մեկ անգամ նախարարից հետաքրքրվել, թե ինչ է ձեռնարկում տնտեսվարողներին այս հարցում աջակցելու համար։ «Էն օրը Ազգային Ժողովում պատգամավորներից մեկը հարց էր տվել, ասում է՝ գյուղացիները կաղամբ են աճեցրել, չեն կարողանում ծախեն, ինչ որ ծրագիր ունե՞ք, որ ծախեն։ Ասում եմ՝ ոչ, մենք կաղամբ գնելու ծրագիր չունենք։ Նույն ձևի մենք «Փեթակ»-ների, Չինաստանից և Թուրքիայից կարգոյով, առանց հարկերը վճարելու ներմուծող և առանց տեխնոլոգիական հագեցվածության ընկերությունների, խանութների բիզնեսը փրկելու ծրագիր չենք կարող ունենալ։ Մենք աշխատում ենք, որպեսզի Հայաստանում բիզնեսը լինի մեծ կապիտալով, բարձրակարգ, տեխնոլոգիապես հագեցած բիզնես»,- նկատել է երկրի տնտեսության համար «մտահոգ» նախարարը։
Բայց, մյուս կողմից, նկատենք, որ խանութների փակվելուն զուգահեռ՝ բազմաթիվ քաղաքացիներ ստիպված դառնում են գործազուրկ»։
Մանրամասները՝ թերթի համարում:

«ԵՄ-ն մինչև 2027 թվականի վերջ ամբողջությամբ կհրաժարվի ռուսական գազից»․ Ֆոն դեր Լայեն
342Երեկ, 17:06
«Երկիրը վիճակագրական լավատեսությամբ չի զարգանում»․ Դավիթ Անանյան
146Երեկ, 16:12
ՊԵԿ-ը մտել է բենզինի շուկա․ խոշոր տուգանքներ են սպասվում. «Ժողովուրդ»
182Երեկ, 09:00
Հայկական և թուրքական պատվիրակությունները քննարկել են էլեկտրաէներգետիկ համակարգին վերաբերող հարցեր (լուսանկար)
22605.10.2026, 20:06
Կոնյակով բեռնված 30-ից ավելի բեռնատար մեկ ամիս է՝ մնացել են Լարսի ռուսական հատվածում
21805.10.2026, 18:54
«Գները բարձրանում են, իսկ մարդկանց հնարավորությունները՝ ոչ»․ Վահան Բաբայան
49902.10.2026, 16:48
«Կառուցապատողները ցեմենտին կակա են ասելու, եթե այսպես շարունակվի». Արեգ Սավգուլյան
49502.10.2026, 16:06
«Ադրբեջանի քարոզչամեքենան դիտարկում է, թե Ադրբեջանը որքան հնարավորություն ունի ցեմենտ մատակարարելու Հայաստան»․ Հակոբ Բադալյան
46002.10.2026, 13:06