«Կարո՞ղ է վաղն էլ պահանջեք, որ հանուն միասնականության բոլորս մեր բանկային քարտերը փոխենք Ամերիայի քարտերի». Խանումյան
![]() 533 Շաբաթ, 13 մայիսի, 2023 թ., 02:24 ԱՀ տարածքային և ենթակառուցվածքների նախկին նախարար Հայկ Խանումյանի գրառումը. «Երկու տասնամյակ Արցախում միասնականության, համախմբման անվան տակ ինչ սրիկայություն ասես արել են՝ սպանելով ցանկացած նորմալ ծրագիր ու մտադրություն։ Միասին հանուն Արցախի գոռալով անտեսել, ոչնչացրել, թուլացրել են բանակի արդիականություն պահանջող ուժերին, տնտեսությունը մեջ֊մեջ են արել, երկիրը կանգնեցրել ողբերգության առջև։ Միասնականություն գոռալով մեկ անձի քմահաճույքներին հարմարեցրած սահմանադրություն են ընդունել՝ քաղաքական ական դնելով երկրի տակ։ Միասնականության կողմնակից այս գործիչներն այսօր իրենց դեմքով չեն կարողանում հրապարակային քաղաքական դաշտ մտնել, հրապարակ են նետել անիմաստ խոսքերի շարան արտաբերող մի կիսագործչի։ Կարո՞ղ է վաղն էլ պահանջեք, որ հանուն միասնականության բոլորս մեր բանկային քարտերը փոխենք Ամերիայի քարտերի։ Միասնականության ու համախմբման գաղափարին ավելի մեծ վնաս հասցրած խումբ չկա, քան քուչի մակարդակից ավել քաղաքականությունից բան չհասկացող այս անձինք»: Աղբյուրը` Հայկ Խանումյան |

Ուղիղ միացում՝ Երևանի քաղաքապետարանից (տեսանյութ)
2709:36
«Իսկ ժամանակին զրպարտելու համար ինչ-որ մեկը պատասխան տալո՞ւ է». Իշխան Գևորգյան
6409:24
«Միայն ռուսաստանցի օլիգարխի թիմակիցները կարող էին Նիժնի Տապռից գալ ու Գյումրին գյուղ անվանել». Ռուբեն Ռուբինյան (տեսանյութ)
6409:12
Աշոցքում ձյուն է տեղում, Գորիսում, Դիլիջանում մառախուղ է
7109:06
Եղանակն առաջիկայում (լուսանկար)
8807:06
«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
14503:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
177Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
212Երեկ, 23:18
