Արցախում Փաշինյանի «տակ» աշխատող ուժերը շտապում են․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Մեր ունեցած տեղեկություններով, Արցախի նախկին ԱԽ քարտուղար Սամվել Բաբայանը հայտարարել է, որ երկուշաբթի օրվանից պատրաստվում է Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հանրահավաքներ անցկացնել այնքան ժամանակ, քանի դեռ չի հասել իր գլխավոր նպատակին, այն է՝ նշանակվել Արցախի պետնախարարի պաշտոնում։ Արցախի մեր աղբյուրի փոխանցմամբ, Բաբայանն իր շրջապատում ակնարկել է, որ պատրաստ է գնալ ամեն ինչի՝ իշխանության հասնելու համար։
Ինչպես հայտնի է, Արցախում քիչ չեն այն մարդիկ, ովքեր դեմ են Արայիկ Հարությունյանին և բավական վատ են վերաբերվում նրան, բայց Սամվել Բաբայանի՝ երկրի ներսում նոր ցնցումներ առաջացնելու այս մտադրությունը բավականին մեծ ռեզոնանս է առաջացրել։ Օրերս Ռուբեն Վարդանյանի կազմակերպած բավական մարդաշատ հանրահավաքը դուր չէր եկել ՀՀ իշխանություններին, ու, մեր տեղեկություններով, նաև այդ պատճառով է, որ Նիկոլ Փաշինյանին սպասարկող արցախյան քաղաքական շրջանակները, այդ թվում՝ Սամվել Բաբայանը, սկսել են շտապել»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

«Բա իրենք որտե՞ղ են ծնվել․ ի՞նչ էմոցիաների վրա խաղալու թազա ձև ա»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
114:12
«Ես հնարավոր չեմ համարում այդ օրենքի չեղարկումը». Նիկոլ Փաշինյանը՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մասին (տեսանյութ)
1614:06
«Մենք չպետք է վնաս հասցնենք Ռուսաստանին, Ռուսաստանն էլ՝ մեզ»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
2414:00
«Կա՛մ «Եռաբլուրը» պետք է ընդլայնվի, կա՛մ պետք է խաղաղության համաձայնագրի սկզբունքների շրջանակում մնանք»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5713:42
«Եթե Գրիգորյանն այդպիսի դիրքորոշում ուներ, պետք է հրաժարական տար և իր անհամաձայնությունն արտահայտեր» ․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7313:36
«Դուք դավաճանել եք Արցախը, դրա համար ենք այստեղ»․ ակցիայի մասնակից արցախցիները՝ Ալեն Սիմոնյանին (տեսանյութ)
6613:30
«Նախարարը սխալ տեղեկություններ է տալիս․ սահման հատելու ժամանակ արցախցիները երբեք խնդիրներ չեն ունեցել»․ Անաստաս Իսրայելյան (տեսանյութ)
7013:24
«Ես չեմ ասել, որ Սահմանադրության հանրաքվեից առաջ արտահերթ ընտրությունների պարագայում չեմ հավակնելու վարչապետի պաշտոնին»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
6513:18