Հինգշաբթի, 26 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Իրանը կարող է դառնալ «ԱՊՀ+» նոր ձևաչափի առաջին մասնակից երկիրը»․ Լեբեդև

«Իրանը կարող է դառնալ «ԱՊՀ+» նոր ձևաչափի առաջին մասնակից երկիրը»․ Լեբեդև
33
Այսօր, 11:30

Իրանի՝ «Անկախ Պետությունների Համագործակցություն+» («ԱՊՀ+») ձևաչափով համագործակցությանը միանալու հարցն այժմ քննարկման փուլում է։ Իսլամական Հանրապետությունը կարող է դառնալ առաջին երկիրը, որը կստանա նման կարգավիճակ։ Այս մասին հայտարարել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը՝ ТАСС-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Կոնդրաշովին տված հարցազրույցում, որը նվիրված էր Համագործակցության հիմնադրման 35-ամյակին։

«Թուրքմենստանում՝ «Ավազա»-ում (ազգային զբոսաշրջային գոտի Թուրքմենբաշի քաղաքում) հոկտեմբերի 9-ին կայացած գագաթնաժողովում առաջին անգամ ներկա էր Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, ով առաջարկեց ստեղծել «ԱՊՀ+» ձևաչափ։ Այս առաջարկը, բնականաբար, հետաքրքրություն առաջացրեց ԱՊՀ անդամ երկրների շրջանում, և, իմ տպավորությամբ, ընդհանուր արձագանքը դրական է։ Ներկայումս քննարկվում է Իրանի՝ որպես առաջին պետության, նման ձևաչափին միանալու հարցը», — ասել է ԱՊՀ գլխավոր քարտուղարը։