Հինգշաբթի, 26 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

«Ունենք մտահոգություններ՝ կկայացվի որոշում, որով Դավիթ Համբարձումյանին ընտրություններից կարող են չեզոքացնել»․ Գայանե Պապոյան

«Ունենք մտահոգություններ՝ կկայացվի որոշում, որով Դավիթ Համբարձումյանին ընտրություններից կարող են չեզոքացնել»․ Գայանե Պապոյան
27
Այսօր, 11:36

«Արդեն 8 տարուց ավել է, ինչ քննվում է Մասիս համայնքի նախկին քաղաքապետ, մոտ օրերս Մասիսում կայանալիք ՏԻՄ ընտրություններում ընդդիմադիր թեկնածու Դավիթ Համբարձումյանի վերաբերյալ քրեական գործը։ Իսկ երեկ ստացել ենք ծանուցում, որ վաղը՝ նոյեմբերի 27-ին, հրապարակվելու է այդ գործով վերջնական որոշումը», այսօր ասուլիսի ժամանակ ասել է փաստաբան Գայանե Պապոյանը։

«Մենք սա պայմանավորում ենք դեկտեմբերի 13-ի ընտրությունների ընտրությունների հետ։ Ունենք մտահոգություններ, որ վճռաբեկ դատարանը կայացնելու է այնպիսի որոշում, որով կունենան հնարավորություն Դավիթ Համբարձումյանին ընտրություններից չեզոքացնելու համար»։

«Ամեն օր 2-3 հոգի ինձ հայտնում են, որ գիտե՞ք, ՔՊ-ի շտաբում խոսում են, որ հանգիստ եղեք՝ Հովհաննես Հակոբյանը (Մասիս համայնքի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի թեկածու՝ խմբ․) հաստատ անցնելու է, որովհետև Դավիթ Համբարձումյանին ազատազրկելու են, չեզոքացնելու են։ Այդ խոսակցությունները արդեն մեկ ամիս է լսում ենք, պարզապես լուրջ չենք վերաբերվել այն համատեքստում, որ չենք մտածել, որ վճռաբեկ դատարանն այսքան արագ հնարավոր է քաղաքական շահի սպասարկումով մտնի այդ պրոցեսի մեջ»,- նշել է փաստաբանը։

«Փորձում են Դավիթ Համբարձումյանին ընտրություններից չեզոքացնել»․ Գայանե Պապոյան
«ՔՊ-ի շտաբում խոսում են, որ Դավիթ Համբարձումյանին ազատազրկելու են»․ Գայանե Պապոյան