Հայկական ընկերությունները կարող են հայտնվել Եվրոմիության պատժամիջոցների ներքո

Արևմտյան մամուլը Հայաստանը դասում է այն երկրների շարքում, որոնց միջոցով Մոսկվան ներմուծում է ռազմաարդյունաբերական ոլորտի արգելված ապրանքներ. այս մասին գրում է «Ամերիկայի Ձայն»-ը:
Միջազգային մամուլը շարունակում է անդրադառնալ արևմտյան պատժամիջոցների ներքո գտնվող, մասնավորապես՝ ռազմական նշանակության ապրանքների ներկրմանը Ռուսաստան, և այդ շղթայում Հայաստանի դերակատարությանը: Որոշ հրապարակումների համաձայն, հայաստանյան ընկերությունները ևս ներառված են Եվրոմիության (ԵՄ) նոր պատժամիջոցների ցանկում՝ 11-րդ փաթեթում, որը շուտով կհրապարակվի Բրյուսելի կողմից:
Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 11-րդ փաթեթի մասին Կիևում ազդարարեց Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը: Նրա խոսքով, այն կթիրախավորի ոչ ռուսաստանյան ընկերությունները, որոնք օգնում են Մոսկվային ուղղակի կամ անուղղակի շրջանցել արևմտյան պատժամիջոցները:
Bloomberg գործակալության փոխանցմամբ, փաթեթը նախատեսում է պատժամիջոցների կիրառել ավելի քան 35 ընկերությունների նկատմամբ՝ Իրանից, Չինաստանից, Արաբական Միացյալ Էմիրություններից, ինչպես նաև Ուզբեկստանից և Հայաստանից, քանի որ վերջիններս աջակցում են Ռուսաստանի ռազմաարդյունաբերական համալիրին:

«Վստա՞հ ենք, որ սահմանին աշխատանքներ կատարող Իրանի ու Հնդկաստանի քաղաքացիներ մեջ չկան թշնամու գործակալներ»․ Նաիրի Հոխիկյան
2516:24
«Եթե Փաշինյանը «Շանզ Էլիզե» երգի տեղը «Մատուշկա Ռասիա» երգի, նորմալ հետ կգա». Սամվել Կարապետյան (տեսանյութ)
3916:18
«Իրենց ընտրողների կյանքը մի 50 տարով երկարեց էդ ելույթից հետո». Սամվել Կարապետյան
3716:12
«Ինչպե՞ս եք պատրաստվում պաշտպանել Եկեղեցին». լրագրողը՝ Սամվել Կարապետյանին (տեսանյութ)
3816:06
«Միջազգային մրցույթ է իրականացվելու, որը կրելու է Գագիկ Ծառուկյանի անունը»․ Իվետա Տոնոյան (տեսանյութ)
4915:42
«Ալիևին զսպելու ձևը նրա հետ հավասարը հավասարի զրույցն է»․ Տաթևիկ Հայրապետյան
4115:36
Գագիկ Ծառուկյանին դարձյալ տեղափոխել են ՔԿ՝ հարցաքննության
5215:12
«Չորրորդ ռաունդը պետք է սկսի Եկեղեցին»․ Վլադիմիր Մարտիրոսյան
5515:06