«Մեզ մարդկանց ուշադրությունն է մխիթարում». ազգությամբ եզդի Խուդոյանները պատերազմում կորցրել են որդուն՝ Ալիկին
![]() 284 Շաբաթ, 13 մայիսի, 2023 թ., 16:48 66-ամյա Մհեր Խուդոյանի հոգու վերքերը չեն սպիացել. 44-օրյա պատերազմից երկու տարի անց նա չի կարողանում զսպել արցունքները Ապերի մասին խոսելիս, նրա մանկության դրվագները հիշելիս: «Ես իմ երեխային եմ ուզում», -Forrighst.am-ի հետ զրույցում մանկան նման արտասվելով ասում է որդուն կորցրած հայրը: Խուդոյաններն ազգությամբ եզդի են, ապրում են Արմավիրի մարզի Եղեգնուտ գյուղում: Մհեր Խուդոյանն ունի 8 երեխա, որից 3-ն աղջիկ են, 5-ը տղա: Խոշոր սև աչքերով, թուխ մաշկով Ապերը նրա 8-րդ զավակն էր, որին բոլորը վերաբերվել են որպես տան փոքր երեխայի ու նրա հետ ունեցել առանձնահատուկ կապվածություն: Ապերը՝ 19-ամյա Ալիկ Խուդոյանն է: Զորակոչվել էր բանակ 2019-ին. սկզբնական վեց ամիսները՝ Արմավիրի ուսումնական զորամաս, այնուհետև Ստեփանակերտի զորամաս (Կենտրոնական պաշտպանական շրջան, ՑՕՐ): Տանկի մեխանիկ-վարորդ էր ու 1.6 տարվա զինծառայող էր, երբ սկսվել է պատերազմը: 44-օրյա պատերազմի տարբեր ճակատներով է անցել Ալիկը՝ Ջրական, Վարանդա, Կարախանբեյլի, մասնակցել թեժ մարտերին, մի անգամ նույնիսկ հրաշքով փրկվել, սակայն Շուշիի մատույցներում նոյեմբերի 8-ին՝ հրադադարից մեկ օր առաջ, ընտրել է մահը: «Ընկերը պատմում էր, որ ինքը զգացել ա, որ կմահանա: Ընկերոջն ասել ա, դու ձեր տան միակ տղան ես, ամեն կերպ դուրս կգաս, կգնաս մերոնց հետ, ես մեր ընտանիքի 5-րդ տղեն եմ, ոչինչ, կմնամ ստեղ», -ընկերոջ պատմածները փոխանցում է Ալիկի մայրը՝ 61-ամյա Զոյա Մստոյանը: Մանրամասն՝ տեսանյութում |

Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
10822:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
9121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
12521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
11521:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
12321:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
18421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
9621:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
15320:48
