Մեքենայի մեջ եղել են միայն տվյալ հերոսածին մայրը և Աշոտ Փաշինյանը. հայտարարություն
![]() 315 Չորեքշաբթի, 17 մայիսի, 2023 թ., 17:48 «Որդիների կանչ» ՀԿ-ն հայտարարություն է տարածել, «Ներկա պահին մամուլում շրջանառվող ինֆորմացիային ի պատասխան․ Լուրեր են տարածվում, թե իբր «Որդիների Կանչ» սոցիալ-հայրենասիրական Հասարակական Կազմակերպության անդամները առևանգել են Աշոտ Փաշինյանին։ Պետք է պարզաբանենք և հստակեցնենք մեկ բան, որ նշված երիտասարդն իր ոտքով-ձեռքով է նստել մեր հերոսամայրերից մեկի մեքենան, այնուհետև մեզ համար անհասկանալի պատճառով իրեն նետել մեքենայից։ Եռաբլուրում, սեպտ. 21-ի գործով հերթական դատական նիստից հետո «Որդիների Կանչ» ՀԿ-ի անդամները դատարանից դուրս գալուց պատահաբար հանդիպել են Աշոտ Փաշինյանին։ Բացառապես մայրերով մոտենալով Ա. Փաշինյանին առաջարկել են նստել իրենց իսկ մեքենան, խոսել և միասին գնալ Եռաբլուր։ Աշոտ Փաշինյանը առանց առարկումների, առանց որևիցե մեկի միջամտության նստել է մայրերից մեկի մեքենան և ճանապարհ ընկել դեպի Եռաբլուր զինվորական պանթեոն։ Այնուհետև, ճանապարհին այդպես էլ մեզ համար անհասկանալի պատճառով, Ա. Փաշինյանը իրեն դեն է նետել ավտոմեքենայից։ Մեքենայի մեջ եղել են միայն տվյալ հերոսածին մայրը և Աշոտ Փաշինյանը։ Մնացած բոլոր տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը»։ |

Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
10822:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
9121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
12521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
11521:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
12321:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
18421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
9621:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
15320:48
