Ինչպես է հաջողվել 1 տոննա կոկաին բերել Հայաստան. հարց՝ ՊԵԿ նախարարին
![]() 204 Հինգշաբթի, 18 մայիսի, 2023 թ., 19:30 Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն անդրադարձել է Հայաստան ներմուծված շուրջ 1 տոննա կոկաինի հայտնաբերման դեպքին: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Բադասյանը հիշեցրել է, որ ԱԱԾ վարույթում կա քրեական գործ: «Եթե որևէ երկրից ապրանքը՝ ըստ ուղեկցող փաստաթղթերի, պետք է տեղափոխվի մեկ այլ երկիր՝ վերջնակետ, դա նշանակում է տարբեր բաներ: Տարբեր երկրների մաքսային մարմինները մշակում են ռիսկերի համակարգեր, ալգորիթմներ, որի հիման վրա պետք է վերհանեն, թե որ բեռնատարն են ստուգում: Բնականաբար, դրա մասին գիտեն նաև մաքսանենգ ճանապարհով այս կամ այն ապրանք տեղափոխող ընկերությունները և կիրառում են տարբեր մեխանիզմներ: Ինչպես մաքսային մարմինները մտածում են, թե ինչ ալգորիթմներ գրեն, որ առավել թիրախային հսկողություն իրականացնեն, այնպես էլ մաքսանենգերը մտածում են, թե ուղեկցող փաստաթղթերում ինչ տվյալներ նշեն, որ հնարավորինս խուսափեն: Այսինքն, եթե վերջնակետ նշվում է որևէ երկիր, այդ երկիր նաև բացի փաստաթղթում նշված ապրանքից կարող է տեղափոխվել թե մաքսանենգ ճանապարհով առկա ապրանք, կարող է նաև ճանապարհին կորչել այդ ապրանքը»,- ասել է Բադասյանը: ՊԵԿ նախագահը վստահեցրեց, որ ունեն սքաներներ, շներ, օպերատիվ ինֆորմացիա ևս ունենում են: Որ դեպքում հայտնաբերում են, և, եթե կարելի է հանրայնացնել, հանրայնացնում են: «Հայաստանը հաճախ հենց որպես տրանզիտային երկիր է դիտարկվում: Նաև եղել են դեպքեր, երբ Հայաստանի, Վրաստանի, Ուկրաինայի և մի շարք այլ երկրների մաքսային մարմինների մասնակցությամբ վերահսկելի մատակարարում ու գնում է եղել, և պարզվել է, որ Հայաստանի և Վրաստանի միջոցով ապրանքը տրանզիտ տեղափոխվել, հասել է Կիև: Եվ Կիևում եղավ այս հանցավոր խմբի բացահայտումը»,-ասաց Բադասյանը: |

Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
10822:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
9121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
12521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
11521:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
12321:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
18421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
9621:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
15320:48
