Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

Խաղաղապահներն Ստեփանակերտ են հասցրել 232,3 տոննա մարդասիրական օգնություն

Խաղաղապահներն Ստեփանակերտ են հասցրել 232,3 տոննա մարդասիրական օգնություն
334
Հինգշաբթի, 18 մայիսի, 2023 թ., 22:00

Խաղաղապահ զորախումբը շարունակում է խնդիրների կատարումը Լեռնային Ղարաբաղի տարածքում։
Երեսուն դիտակետերում ռուս խաղաղապահների կողմից իրականացվում է իրադրության շուրջօրյա դիտարկում և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն: Տեղեկանում ենք ՌԴ ՊՆ տեղեկագրից։
«Անցած մեկ օրվա ընթացքում ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:

Մարտակերտի, Մարտունու շրջաններում և Լաչինի միջանցքում երեք երթուղիներով պարեկություն է իրականացվել: Խաղաղապահները ավտոմոբիլային տրանսպորտով Ստեփանակերտ են հասցրել 232,3 տոննա մարդասիրական օգնություն»,- ասված է հաղորդագրության մեջ։