Վանաձորում դանակահարել են «Վայֆայի Արո» մականվամբ՝ «Վենեցիա» սրճարանի տնօրենին
![]() 302 Երեքշաբթի, 23 մայիսի, 2023 թ., 15:18 Երեկ՝ մայիսի 22-ին, դանակահարություն է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 14։50-ի սահմաններում «Վանաձոր» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Բազումի բաժին ահազանգ է ստացվել, որ «աջ կոնքի շրջանի և ծնկան շրջանի կտրած-ծակած» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, ոստիկանները պարզել են, որ նա Վանաձոր քաղաքի բնակիչ 41-ամյա Արայիկ Սարկիսյանն է։ Պարզվել է նաև, որ նույն օրը, ժամը 14։00-ի սահմաններում Վանաձոր քաղաքում Սայաթ Նովայի անվան զբոսայգում գտնվող հայտնի «Վենեցիա» սրճարանի տնօրեն, հիվանդանոց տեղափոխված Ա․ Սարկիսյանը վիճաբանել է Վանաձոր քաղաքի բնակիչներ, եղբայրներ 27-ամյա Դավիթ Ղամբարյանի և 19-ամյա Գոռ Ղամբարյանի հետ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիճաբանության հիմնական մեղավորը եղել է սրճարանի տնօրենը, ով Վանաձորում հայտնի է նաև որպես «Վայֆայի Արո» մականվամբ։ Սրճարանի տարածքում նա ու մի քանի հոգի հայհոյանքներ են հնչեցրել։ Եվ Դ․ Ղամբարյանը խնդրել է նրանց, որպեսզի դադարեցնեն հայհոյանքներ տալը, քանի որ սրճարանում մարդիկ կան։ Սակայն դա նրանց վրդովվեցրել է ու սկսել են քաշքշել Դ․ Ղամբարյանին։ Գալով սրճարան, Գ․ Ղամբարյանը տեսել է այդ ամենը և փորձել միջամտել վիճաբանությանը, սակայն Ա․ Սարկիսյանը շարունակել է հարվածներ հասցնել Ղամբարյան եղբայրներին։ Այդ ժամանակ եղբայրներից մեկը դանակով, ըստ նախնական տեղեկությունների՝ ինքնապաշտպանության նպատակով հարվածներ է հասցրել Ա․ Սարկիսյանին։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: |

Իսրայելը հարվածել է Իրանի հրթիռների և ծովային ականների արտադրության օբյեկտին
15512:26
«Իրանը հարվածել է Հայֆայի վառելիքի և ռազմածովային օբյեկտներին»․ #PressTV (տեսանյութ)
15110:34
«Իսրայելը լայնածավալ հարվածներ է հասցրել Թեհրանի կենտրոնին»․ ՑԱՀԱԼ (լուսանկար)
18709:55
«ՆԳՆ-ն թաքցրել է ՀԷՑ-ի մասնաճյուղի տնօրենի աշխատասենյակում կատարված դանակահարությունը». Սյուզի Բադոյան
281Երեկ, 23:30
Վարդենիսում 3 պահեստազորայինի դանակահարության գործով կա ձերբակալված
231Երեկ, 21:48
Դանակահարություն՝ Վարդենիսի զորամասում. 3 անձ է հոսպիտալացվել
373Երեկ, 20:12
Իրանը հարվածել է Սաուդյան Արաբիայում գտնվող՝ ԱՄՆ-ի ռազմաբազայի վրա
231Երեկ, 18:18
Օկուպացված Արցախում ադրբեջանցի է պայթել ականի վրա
567Երեկ, 17:06
