Գերագույն Հոգևոր Խորհուրդը անընդունելի է համարում խաղաղության պատրվակով «հիմնավորվող» միակողմանի զիջումները
![]() 401 Երեքշաբթի, 23 մայիսի, 2023 թ., 20:36 Մայիսի 23-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ Գերագույն Հոգևոր Խորհրդի ժողով, որին մասնակցեցին նաև Մայր Աթոռի վանաբնակ եպիսկոպոսները։ Ժողովի ընթացքում քննարկվեցին Հայաստանի և Արցախի առջև ծառացած մարտահրավերները, ինչպես և անդրադարձ եղավ հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի առնչությամբ օրերս կատարված հայտարարություններին։ Այս մասին հայտնել է Մայր Աթոռն ու ամփոփոիչ հայտարարություն տարածել։ Գերագույն Հոգևոր Խորհուրդը դատապարտելի և անընդունելի է նկատում խաղաղության պատրվակով «հիմնավորվող» միակողմանի զիջումները։ Ձեռնարկվող անհեռատես քայլերով, Արցախի Հանրապետությունը Ադրբեջանի կազմում ճանաչելով՝ Հայաստանի իշխանությունները Արցախի մեր քույրերին ու եղբայրներին անխուսափելիորեն կկանգնեցնեն նոր ցեղասպանության և հայրենազրկման առջև։ Մեր զավակների արյան գնով ու մաքառումով կերտված Արցախի անկախությունը, Հայաստանի տարածքները ենթակա չեն սակարկությունների։ Հայրենիքը ամենքինս է, և հայրենիքին առնչվող նման որոշումները պետք է կայացվեն ՀՀ Սահմանադրության հիմնարար դրույթներին և օրենսդրությանը համահունչ և ոչ՝ առանձին քաղաքական խմբերի ու խմբավորումների հայեցողությամբ։ Հորդորում ենք իշխանություններին՝ հրաժարվել պարտվողական մտայնությունից և դրանից բխող կործանարար քայլերից, համազգային մարտահրավերների հաղթահարման համար գտնել խելամիտ ու արժանապատիվ լուծումներ։ Մեր կոչն ենք ուղղում համայն մեր ժողովրդին, ազգային կառույցներին օրհասական այս պահին ողջախոհությամբ սթափ գնահատելու ստեղծված բարդ կացությունը և աննահանջ ու միաբան մնալու մեր համազգային շահերի, Արցախի ինքնորոշման իրացված իրավունքի հետապնդման գործում։ Այս հարցում անհրաժեշտ ենք նկատում մեր ժողովրդի վճռական կամարտահայտությունը։ Խաղաղություն մեր հայրենիքին, ապահով ու անվտանգ կյանք համայն մեր ժողովրդին ի Հայաստան, յԱրցախ և ի սփյուռս»,- ասված է հայտարարության մեջ։ |

Առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ (լուսանկար)
7008:18
«Պատերազմը վատ բան է, բայց ավելի լավ է, քան գառան նման դողալն ու մորթվելը». Կոնստանտին Տեր-Նակալյան
20603:06
«Որևիցե միջազգային կառույց ու օրենք չի կարողանում կանգնեցնել այս խելահեղությունը». Արթուր Ղազարյան
20500:54
«Ձեռքբերում եմ համարում թե՛ իսկական արևմտամետ, և թե՛ իսկական ռուսամետ ճանաչելը». Արա Պողոսյան
13800:42
«Զորի Բալայանը շատ լավ հասկանում էր՝ ով էր բերվել իշխանության, ու Արցախի համար դա ինչ գին կունենա». Ալեն Ղևոնդյան
34500:12
«Վարչապետը տասը հոգու ուղեկցությամբ մտնում է մանկապարտեզի խոհանոց՝ առանց հատուկ հագուստի». Հակոբ Բադալյան
17600:00
«Դավիթ Բաբայանի ծնունդն է. վստահ եմ, որ նա առավոտից մտքերով Արցախում է». Տիգրան Աբրահամյան
328Երեկ, 23:29
«Հեզբոլլահը» հրթիռ է արձակել բրիտանական ռազմանավի ուղղությամբ՝ այն շփոթելով իսրայելական նավի հետ
167Երեկ, 22:27
