«Սերժին մերժելը Արցախը ծախելու գեոպոլիտիկ դոմինոյի առաջին քայլն էր». Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մինսկի խումբը որպես Նիկոլի ստերի բացահայտման գործիք.
Նիկոլն իր վերջին դավաճանական հայտարարությունների մեջ բնականաբար փորձում էր բերել ինչ-որ «հիմնավորումներ» և ստեղծել «գաղափարական» հիմքեր:
Այդ հիմքերից մեկը, ըստ այդ ստախոս կապիտուլյանտի հետևյալն է՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի և կարգավիճակի հարցից նա հրաժարվել է ՝ ելնելով գեոպոլիտիկ փոփոխություններից, ակնարկելով ռուս-ուկրաինական պատերազմը, շեշտելով, որ տարածքային ամբողջականությունն այդ պատերազմի պատճառով դարձել է խիստ գերակա, իսկ ազգերի ինքնորոշման իրավունքը ստորադասվել է:
Ի թիվս այլ փաստերի, որոնք բացահայտում են Նիկոլի ստերը, այդ թվում ՝ վերոնշյալ սուտը, ցանկանում եմ հիմա այս կարճ փաստագրական վերլուծությամբ վկայակոչել հաշվետու ժամանակահատվածում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունները՝ որպես Նիկոլի ստերի բացահայտման գործիք:
Եվ այսպես.
44-օրյա պատերազմից անմիջապես հետո ՄԽ համանախագահները շարունակել են իրենց աշխատանքները:
Դրան զուգահեռ Հայաստանում ծավալվել են ներքաղաքական գործընթացներ, որոնց արդյունքում 2021-ի հունիսի 20-ին կայացան արտահերթ խորհրդարանական ընտրությունները:
ՄԽ համանախագահ երկրները վերջին անգամ հղում են արել հիմնարար սկզբունքների և էլեմենտների վրա 2021-ի ապրիլի 13-ի հայտարարության մեջ. այն է ՝ խորհրդարանական ընտրություններից 2 ամիս առաջ:
Դրանից հետո՝ նույն թվականի մայիսի 5-ին, հղում են արել նախորդ հայտարարությանը:
Այնուհետ դրան հետևած 8 հայտարարություններից և ոչ մեկում (վերջինը ՝ 2021-ի դեկտեմբերի 7), ոչ մի տեղ Արցախյան խնդրի կարգավորման հիմնարար սկզբունքների հղումը հիշատակված չէ:
Այս փաստը բավական է ապացուցելու, որ Հայաստանը ներկայացնող դավաճանները մի կողմից հայ ժողովրդին խաբում էին նախընտրական արշավում Արցախի ապագային վերաբերող խոսոտումներով և այդ խոստումների մի մասն անգամ ամրագրեցին սեփական կառավարության ծրագրում, մյուս կողմից՝ միջազգային հարթակներում վաղուց հրաժարվել էին Արցախի ինքնորոշման իրավունքի հետապնդումից:
Ուկրաինական պատերազմը ոչ մի կապ չունի այն հանգամանքի հետ, որ Նիկոլը հրաժարվել է Արցախի՝ հայակական լինելու հեռանկարից:
Կրկնում եմ, դրա ապացույցները ՄԽ համանախագահների հայտարարություններն են, որոնք մինչ խորհրդարանական ընտրություններ հղում էին անում ինքնորոշման իրավունքի գոյությանը, իսկ դրանից անմիջապես հետո, ՄԻՆՉԵՒ ուկրաինական պատերազմ, ոչ մի հիշատակում այլևս չէին անում:
Նիկոլը ծախել է և ծախում է Արցախը գեպոլիտիկ շուկաներում, սական այդ ուկրաինական պատերազմի համատեքստում գեոպոլիտիկ վերջին զարգացումները բացարձակ կապ չունեն այդ վաճառքի հետ:
Նիկոլը հենց այդպիսի քաղաքականություն իրականացնելու նպատակով է 2018-ին զավթել իշխանությունը:
Սերժին մերժելը Արցախը ծախելու գեոպոլիտիկ դոմինոյի առաջին քայլն էր»:

«Սա սահմանային միջադեպ չէ, ՀՀ ինքնիշխան տարածքի, ՀՀ քաղաքացու անվտանգության հարց է»․ Մետաքսե Հակոբյան
7001:06
«Ադրբեջանը երբեք, ոչ մի պայմանագրով չի դադարելու մեզ ճնշել ու ներկայացնել իր պահանջները»․ Վարուժան Գեղամյան
7400:18
«Փաշինյանին ուղղված հրապարակային հրահանգներն իր անպատիվ քաղաքականության արդյունքն են»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)
7400:06
«Երկիրը մտավ սև շրջան և ցայսօր չի կարողանում դուրս գալ այդ շղթայից»․ Մարգարիտ Եսայան
75Երեկ, 23:54
Թայվանը 25 տարվա ընթացքում առաջին անգամ ԱՄՆ-ից ստացել է F-16 կործանիչներ
117Երեկ, 23:30
«Պետականաշինությունը չի կարող հենվել էմոցիոնալ մանիպուլյացիաների վրա»․ Մհեր Մելքոնյան
64Երեկ, 23:12
«Հիմա Սյունիքն է լինելու վտանգի տակ․ իշխանությունը կարողանում է մեր ժողովրդին «քնեցնել»»․ Սամվել Կարապետյան (տեսանյութ)
74Երեկ, 22:42
«Գյուղերում արագ-արագ ասֆալտ են փռում, որ ձայն հավաքեն՝ տապալելով ամբողջ բյուջեն և չլուծելով խնդիրները»․ Սամվել Կարապետյան (տեսանյութ)
81Երեկ, 22:00