«Բացառվա՛ծ է, չի՛ քննարկվելու նման հարց». Մհեր Գրիգորյան
![]() 598 Երեքշաբթի, 30 մայիսի, 2023 թ., 12:30 «Մոսկովյան հանդիպման ժամանակ «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ Ալիևի հայտարարություններն ու ՀՀ վարչապետի հակադարձումները ի՞նչ էին նշանակում»,- դիմելով ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին՝ հարցրին լրագրողները: «Միջանցք՝ շատ դեպքերում ընկալվել է որպես տրանսպորտային միջանցք, ինչը ընդունված տերմին է, բայց նաև շատ դեպքերում էլ ընդգծվում է միջանցք՝ այլ ցանկություն ունենալու տեսանկյունից: Երկրորդ տարբերակի հետ կապված մշտապես տվել ենք մեր պաշտոնական դիրքորոշումը, որ դա ուղղակի բացառվա՛ծ է, կարմիր գիծ է մեզ համար»,- ասաց Գրիգորյանը: Հիշեցնենք՝ Մոսկվայում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ընթացքում վեճ էր տեղի ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև։ Նիկոլ Փաշինյանն արձագանքել էր Ալիևի ելույթին, որի ընթացքում նա օգտագործել էր «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը: «Ադրբեջանի նախագահը իր ելույթում օգտագործեց մի արտահայտություն, որը վերջին տարիներին ծառայում է որպես խորագիր Հայաստանին տարածքային նկրտումներ ներկայացնելու համար։ Ցանկանում եմ նշել, որ դա արվում է նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետի շրջանակում։ Ընդգծեմ, որ այդ հայտարարության մեջ խոսվում է միայն մեկ միջանցքի մասին, դա Լաչինի միջանցքն է, որը պետք է լինի ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո, բայց, ցավոք, Ադրբեջանի կողմից անօրինական շրջափակման մեջ է։ Մյուս կողմից՝ ցանկանում եմ ընդգծել, որ Հայաստանը պատրաստ է ապաշրջափակել բոլոր տրանսպորտային և տնտեսական կապերը, որոնք անցնում են Հայաստանի տարածքով»,- ասել էր Փաշինյանը: |

«ՀՀ-ում բոլոր սահմանադրական հանրաքվեների արդյունքները կասկածի տակ են դրվել». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4310:06
Երևանի ավագանու նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
2810:00
«Իրանը կբանակցի, հակառակ դեպքում կբախվի այնպիսի խնդիրների, ինչպիսիք երբեք չի տեսել»․ Թրամփ
8909:56
«Իրանը չի բանակցի ԱՄՆ-ի հետ՝ սպառնալիքների ներքո»․ Ղալիբաֆ
11609:33
Դավիթ Խաժակյանը չի լինելու ցուցակում․ «Հրապարակ»
9409:12
Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է ՔՊ նախընտրական ծրագրի 2-րդ մասը (տեսանյութ)
11008:54
«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
13903:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
213Երեկ, 22:30
