«Այսպե՞ս եք ընտրությունների պատրաստվում, սրա՞նք են ձեր ձեն բերողները». Էռնեստ Ավանեսով

Երևանի ավագանու անկախ անդամ, նախկին իմքայլական Էռնեստ Ավանեսովը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել ու գրել. «Սա Աջափնյակ վարչական շրջանն է, Բաշինջաղյան փողոցը, Գևորգ Չաուշի արձանի հարակից տարածքը։
Օրը ցերեկով ոմն մարդիկ քանդել, փորել են կանաչ գազոնը, մի կողմ նետել ճաղավանդակներն ու շեբեն լցրել տեղ-տեղ։ Տարածքում էլ թափված են տախտակներ, կարծես բետոն լցնելու համար պատնեշներ են։
Այս տեսանյութն ու այդ մասին տեղեկատվությունն օրեր առաջ ուղարկել եմ վերահսկողության պետին, այս մասին տեղյակ են նաև վարչական շրջանի ղեկավարը, տեղակալը, համապատասխան բաժնի պետը։
Թվում է, թե հարցը պետք է լուծվեր օրենքի շրջանակներում ու այս ապօրինության հեղինակն առնվազն պետք է նախկին տեսքի բերեր գազոնն ու հարակից տարածքը։ Բայց կարծես բոլոր պաշտոնյաները ձեն ձենի տված չեն տեսնում այս ամենը կամ ուղակի մատը մատին չեն տալիս։ Արդյոք հավատա՞լ, որ չկա հովանավորություն:
Այսպե՞ս եք ընտրությունների պատրաստվում, սրա՞նք են ձեր ձեն բերողները:
Այսպե՞ս եք սիրում Երևանը:
Չեք մարսելու...»:

«Թշնամուն ո՛չ պետք է թերագնահատել, ո՛չ էլ՝ գերագնահատել»․ Վարդան Ոսկանյան
703:06
«Բայց ինչպե՞ս է ադրբեջանցի զինծառայողը հասել Շաքի, հայտնվել ՀՀ քաղաքացու տանը»․ Մհեր Կարագոզյան
5502:06
«ԿԲ-ն շրջանառության մեջ կդնի COP17 արծաթե հուշադրամը»․ Համբարձում Մաթևոսյան
5600:48
«Հոկտեմբերի 3-ի լույս 4-ի գիշերը օդի ջերմաստիճանը կնվազի․ հորդորում ենք իրականացնել բերքահավաք»․ Լևոն Ազիզյան
7100:36
Կոնգոյում Էբոլայից մահացածների թիվը գերազանցել է չորս հազարը
11200:24
Ֆրանսիայում դպրոցականների բողոքի ակցիաներն ընդլայնվում և սրվում են
162Երեկ, 23:48
«Արդյոք պատահական է այս դիպվածի և Սյունիքի ամենանեղ հատվածի համընկնումը». Գեղամ Օհանյան
85Երեկ, 22:54
«Սպասեցին մինչև ներխուժած խմբի մնացած երկու անդամները լքեն ՀՀ-ի տարածքը, ու ԱԱԾ-ն հայտարարեց, որ տենց բան չկա». Արթուր Դանիելյան
96Երեկ, 22:24