«Արցախի ինքնապաշտպանության խնդիրը մնացել է այնտեղ ապրող մեր հայրենակիցների վրա». Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել․ «Վերջին 3 օրերին ադրբեջանական քարոզչական մեքենան կրկին ակտիվացել է՝ դրսևորվելով երկու ուղղություններով:
Առաջին, Արցախի ու Հայաստանի ուղղությամբ հրադադարի խախտումներ հրահրելով փորձում է իրավիճակի պատասխանատվությունը բարդել հայկական զինուժի վրա:
Երկրորդ, արդեն քանի օր է Ադրբեջանից հրապարակվում է Իվանյան (նախկ. Խոջալու) բնակավայրի հարևանությամբ գտնվող զորավարժարանից՝ ԱԹՍ-ից արված կադրեր, որտեղ երևում է կրակային պատրաստություն իրականացնող հայկական փոքր ստորաբաժանումներ:
Ադրբեջանի՝ ամենօրյա ռազմական հոխորտանքների, հայաստանյան իշխանության փախուստի և միջազգային հանրության լռության պայմաններում, Արցախի ինքնապաշտպանության խնդիրը մնացել է այնտեղ ապրող մեր հայրենակիցների վրա:
Ինժեներական-ամրաշինական աշխատանքները, մարտական պատրաստություն, իրավիճակից բխող մյուս գործողություններն ունեն մեկ նպատակ՝ ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆՎԵԼ, ինչը հատկապես տրամաբանական է Ադրբեջանից հնչող սպառնալիքների համատեքստում:
Հայաստանի իշխանությունը միջազգային բանակցություններում ոչ միայն ջանքեր չի գործադրում Ադրբեջանի հնարավոր ագրեսիան կանխելու, Արցախի ապաշրջափակմանը հասնելու համար, այլ հանդես է գալիս այնպիսի դիրքերից, ինչը միայն բարենպաստ վիճակ է ստեղծում միջազգային դերակատարների հանցավոր լռության և Ադրբեջանի լկտիության առումով»:

«Դիլիջանում 1 միլիարդ դրամանոց ծրագիրը երկարաձգել են, սակայն սարքածն արդեն քանդվել է». Ոսկան Սարգսյան
6403:06
«Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ. նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը». Արտակ Զաքարյան
6902:12
«Տարբեր քաղաքական կերպարներից մի քանի հնարք թռցնելով՝ Նիկոլը փորձել է իր համար ստեղծել «բարի, ազնիվ ու սրտացավ» գործչի կերպար». Արմեն Հովասափյան
7901:00
Ալժիրը խզել է դիվանագիտական հարաբերությունները ԱՄԷ-ի հետ և փակել օդային տարածքը Էմիրությունների հետ
141Երեկ, 23:30
«Տիգրանաշենը պետք է մնա հայկական. այստեղով անցնում է գլխավոր ռազմավարական ճանապարհ». Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
91Երեկ, 23:00
«Հայաստանը թևակոխել է իր ազգային տիեզերական կարողությունների զարգացման նոր փուլ». Նիկոլ Փաշինյան
100Երեկ, 20:12
«ԱՄԷ-ն կարող է դիտարկվել որպես Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունների վայր». Պեսկով
181Երեկ, 18:36
«Միջազգային կառույցներին նամակներ ենք ուղարկել». Արա Այվազյան (տեսանյութ)
122Երեկ, 17:06