Հինգշաբթի, 26 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Իսրայելը պետք է հրաժարվի ռազմատենչ մտածելակերպից և կենտրոնանա տնտեսական դիվանագիտության վրա»․ Քուշներ

«Իսրայելը պետք է հրաժարվի ռազմատենչ մտածելակերպից և կենտրոնանա տնտեսական դիվանագիտության վրա»․ Քուշներ
53
Այսօր, 10:06

Իսրայելի իշխանություններին անհրաժեշտ է հրաժարվել ռազմատենչ մտածելակերպից և կենտրոնանալ տնտեսական դիվանագիտության վրա։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Ջարեդ Քուշները՝ Axel Springer մեդիակոնցեռնի ղեկավար Մատիաս Դյոփֆների փոդքասթի ժամանակ։

«Իսրայելին իսկապես անհրաժեշտ է ձերբազատվել պատերազմական ժամանակաշրջանին բնորոշ կայուն մտածելակերպից և կենտրոնանալ տնտեսական դիվանագիտության վրա։ Օրինակ՝ նայեք Սաուդյան Արաբիային կամ ԱՄԷ-ին․ երբ նրանց ներկայացուցիչները ժամանում են Վաշինգթոն, իրենց հետ բերում են հարյուրավոր գործարարներ և գործարքներ կնքում։ Իսրայելն ունի շատ հզոր տնտեսություն և առաջատար տեխնոլոգիաներ։ Մեզ անհրաժեշտ է հասկանալ, թե ինչ օգուտ կարող է բերել Իսրայելի հետ գործընկերությունը», - ասել է Քուշները։