«Միջազգային հարաբերությունները հիմնված են ուժերի հարաբերակցության վրա». Կարեն Ավագյան

ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Կարեն Ավագյանը գրում է. «Միջազգային հարաբերությունները հիմնված են ոչ թե միջազգային իրավունքի, այլ ուժերի հարաբերակցության վրա:
Կարծում եմ՝ այս մտքի ճշմարտացիությունը լավագույնս զգացել ենք մենք՝ Հայաստանի քաղաքացիներս: Բայց այս միտքը շատ հաճախ ներկայացվում է խեղաթյուրված: Շատերը այս միտքը՝ որպես ապացույց ներկայացնելով, հիմնավորում են՝ մեծերի խաղի մեջ փոքր ենք: Այո փոքր ենք, բայց ուժերի հարաբերակցությունը միայն մեծ ու փոքրի տիրույթում չէ: Գործոնները բազմաթիվ են ու կարող են լինել տարբեր հարթությունների մեջ:
Այլ հարց է, երբ երկրիդ կառավարիչը աշխատում է ոչ թե այդ գործոնները կապիտալիզացնելու, այլ ընդհակառակը՝ դրանք չեզոքացնելու ուղղությամբ:
Օրինակ՝ անհասկանալիորեն երկիրդ գցում է թշնամու կողմից ճանաչման դաշտ: Հնարավոր բոլոր ձևերով հայտարարում է, որ ճանաչում է թշնամու երկրից ավելի մեծ տարածքը որպես թշնամունը (86.6 հազար քկմ), բայց ալիևը մի անգամ նույնիսկ ակնարկ չի արել մեր փոքրացած ու մնացած 29.8 հազար քկմ-ի ճանաչման կամ հավակնություննրի բացակայության մասին:
Կամ մեկ այլ օրինակ: Արևմտյան պետությունները Հայաստանին հետևողականորեն ուղղորդում են դեպի վերջնական կապիտուլյացիա, և դա սկսվեց այն ժամանակ երբ հայաստանի ոչ բարով կառավարիչը հայտատարեց, որ նշաձող իջեցնել պատրաստ է այնքան, որքան պետք է:
Սահամանափակվելով երրորդ օրինակով նշեմ, որ Հայաստանի և Արցախի շուրջ եղած անվտանգային համակարգի բոլոր բաղադրատարրերի գործողությունները հետևողականորեն դադարեցվել են:
Իհարկե ներկայացված բոլոր գործոնների, իրողությունների մեջ մեղավորության սլաքները ըստ ընթերցողի ֆանտազիայի կարող են տարբերվել: Բայց, այս բոլոր թեզերի իրական չարագործը Հայաստանը զավթած տարրն է»:

Ֆրանսիայում դպրոցականների բողոքի ակցիաներն ընդլայնվում և սրվում են
57Երեկ, 23:48
«Արդյոք պատահական է այս դիպվածի և Սյունիքի ամենանեղ հատվածի համընկնումը». Գեղամ Օհանյան
60Երեկ, 22:54
«Սպասեցին մինչև ներխուժած խմբի մնացած երկու անդամները լքեն ՀՀ-ի տարածքը, ու ԱԱԾ-ն հայտարարեց, որ տենց բան չկա». Արթուր Դանիելյան
73Երեկ, 22:24
«ՀՀ պետական սահմանն ապօրինի հատել է բացառապես մեկ անձ. անհիմն են տեղեկությունները, որ եղել են մեկից ավելի անձինք». ՀՀ ԱԱԾ
59Երեկ, 21:42
«Ադրբեջանը պատերազմի առիթներ ու պատճառներ է փնտրում». Հայկ Դեմոյան
70Երեկ, 21:24
«Տեսակցեցի Անիին, առողջական վիճակը կայուն է, ինքը՝ ամուր». Անահիտ Ավանեսյան
63Երեկ, 21:12
«Աբովյանում հանել են 44֊օրյայի զոհված զինվորների նկարներն ու տեղը խփել Արման Հովհաննիսյանի համերգի պաստառները». Դավիթ Վարդազարյան
83Երեկ, 20:42
Կաթողիկոսն ընդունել է Արգենտինայից ժամանած պատվիրակությանը
65Երեկ, 20:36