Արմեն Աշոտյանին կձերբակալե՞ն. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Իրավապահ համակարգից տեղեկացանք, որ չի բացառվում՝ առաջիկա օրերին հայտնի քրեական գործի շրջանակներում ձերբակալեն ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին։
Հիշեցնենք, որ անցած տարեվերջին իրավապահների գործադրած տիտանական ջանքերն ապարդյուն անցան, գործին առնչվող տասնյակ մարդկանց ձերբակալեցին, որպեսզի Աշոտյանի դեմ ցուցմունք կորզեն՝ ապարդյուն։ Այժմ գործընթացն ակտիվացել է, բերման են ենթարկվում ԵՊԲՀ-ի հետ նախկինում երբևէ գործարք ունեցած մարդիկ, փորձում են կապ գտնել նրանց եւ Աշոտյանի միջև։ Խոսքը 2015թ. Բժշկական համալսարանից խոշոր չափերի հափշտակության առիթով հարուցված քրեական գործի մասին է, որի շրջանակներում անցած տարեվերջին կալանավորեցին, ապա ազատ արձակեցին բուհի նախկին ռեկտոր, 70-ն անց Միքայել Նարիմանյանին։
Մեր աղբյուրները նշում են, որ Աշոտյանը կրկին խոշորացույցի տակ է հայտնվել՝ քաղաքական պատճառներով: Այս քրգործի հիմքով Աշոտյանի ՍԵԿՏ-ը փակ է՝ նրան արգելված է դուրս գալ երկրից, կարող է դուրս գալ միայն քննիչի թույլտվությամբ, վերջինս էլ չի բավարարում այդ միջնորդությունները: Տեղեկացանք, որ Էդմոն Մարուքյանն ու Արմեն Աշոտյանն օրերս հրավիրված էին Ավստրիա՝ Արցախի հարցով փակ քննարկման, սակայն Աշոտյանին մերժել են՝ նրա փոխարեն Հայկ Մամիջանյանին է ՀՀԿ-ն գործուղել։
Իշխանությունը թերևս մտավախություն ունի, որ Նիկոլ Փաշինյանի «խաղաղասիրական» մոտեցումների ֆոնին հայաստանյան ընդդիմության կոշտ դիրքորոշումները կարող են այդ հարթակներում հիստերիայի մեջ գցել ադրբեջանական պատվիրակություններին»:
Մանրամասները՝ թերթի համարում:

«Առաջիկա շաբաթները կամ ամիսները վճռորոշ կլինեն Եվրոպայում խաղաղության համար»․ Մերց (տեսանյութ)
019:24
«ՀՀ-ում ռուսական զորակազմի ներկայությունը կարգավորվում է երկկողմ պայմանագրերով, մենք մտադիր ենք պահպանել դրանք»․ Զախարովա (տեսանյութ)
6319:01
«Ուժեղ Հայաստանում Նիկոլ Փաշինյանի որևէ տիղմից արձան չի լինելու». Անդրանիկ Գևորգյան (տեսանյութ)
4418:48
«Մարդկանց քաղաքական հայացքների պատճառով աշխատանքից ազատել եք»․ Անդրանիկ Գևորգյան (տեսանյութ)
3918:42
«Բա ո՞նց եղավ, որ «Դաշնակցություն»-ը դարձավ Ռոբերտ Քոչարյանի քաղաքական կամակատարը»․ Հայկ Կոնջորյան (տեսանյութ)
4618:30
«Թող շները պատմեն իրար՝ տեսե՛ք, քաջ է՝ հաչում է փղի վրա»․ Արթուր Խաչատրյանն ԱԺ-ում առակ պատմեց (տեսանյութ)
5118:18
«Իսկական լեգենդների ժամանակներ էին, հզորների ու հանճարների ժամանակներ»․ Արա Պողոսյան (տեսանյութ)
5317:48
«Կզածը միշտ էլ «աննորմալ» է համարում կզել չցանկացողին»․ Էդգար Էլբակյան
5817:36