«ՊՆ մամուլի ծառայությունը ծառայամտորեն հատուկ տարածում է այս երկու անձանց լուսանկարները». Գեղամ Մանուկյան
![]() 390 Հինգշաբթի, 08 հունիսի, 2023 թ., 00:18 «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈւԺԵՐԻ ԴԵՄ ԱՐՇԱՎԸ ՆԵՐՍԻՑ ԵՆ ՇԱՐՈւՆԱԿՈւՄ։ Այսօր ԱԺ պաշտպանության ու անվտանգության մշտական հանձնաժողովի նիստում բարձրաձայնեցի իշխանականների´ այդքան քարոզած զինծառայողների ատեստավորման ընթացքում Շիրակի ու Արագածոտնի նախկին մարզպետների ներկայության մասին։ Պաշտպանության փոխնախարարը փորձեց բացատրել, թե կազմվել է հանձնաժողով, որի անդամ են նրանք, իբրև ի պաշտոնե ՀՀ վարչապետի օգնականներ։ Բայց երկու օր շարունակ ՊՆ մամուլի ծառայությունը համառորեն, ծառայամտորեն հատուկ տարածում է այս երկու անձանց լուսանկարները, շարք կամ զգաստ կանգնած զինվորականների ներկայությամբ։ Հապա նայեք այս երկու լուսանկարները։ Զինվորականները, որ որոշել են Հայրենիքի պաշտպանությանը նվիրվել, ու համաձայնվել ատեստավորման կամավոր մասնակցել (որի շնորհիվ միայն այս իշխանությունների կարծիքով ավելի շատ կարող են ավելի բարձր վարձատրվել), կրակային քննություն հանձնում են, մեկ գլամուռ շապիկով ինչ որ մի տիկնոջ «գոռ» հայացքի, կամ էլ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի հետ կողք-կողքի հավասար կանգնած փողկապավոր, սպորտային գլխարկով հակառուսական ցույցերից հայտնի մեկի ներկայությամբ։ Սա է հենց մեր զինված ուժերի հեղինակազրկումը, «կռտումը», անվտանգության խաթարումը, բանակի հեղինակազրկումը»։ Աղբյուրը` Գեղամ Մանուկյան |

Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
10822:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
9121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
12521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
11521:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
12321:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
18421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
9621:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
15320:48
