Մարությանը վերադարձել է. ովքե՞ր կընդգրկվեն նրա թիմում. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն օրերս վերադարձել է հյուրախաղերից, նա տևական ժամանակ ԱՄՆ-ում էր։ Նրա մերձավորներից մեկը պատմեց, որ ակտիվ աշխատանքներ է սկսել՝ սեպտեմբերին կայանալիք ընտրություններին մասնակցելու համար: Թեև դեռ հստակ չէ, թե որ կուսակցությամբ է մասնակցելու, գուցե նորն է գրանցելու, սակայն արդեն թիմ է հավաքում:
Մեզ երկու անուն տվեցին, որոնք կարող են ընդգրկվել Մարությանի գլխավորած ցուցակում. երկուսն էլ «Իմ քայլը» ավագանու նախկին անդամներ են՝ մեկը հայտնի բլոգեր Իզաբելլա Աբգարյանն է, մյուսը՝ Էռնեստ Ավանեսովը, ով պարբերաբար քննադատում է Տիգրան Ավինյանին։ Անցած տարեվերջին, օրինակ, «Սուրմալուի» փլատակների մոտ նկարված Ավինյանին նա խորհուրդ էր տվել․ «Ինչո՞ւ չեք գնում Լաչինի միջանցք, լենտեր կտրում կամ հայտարարում, որ քաղաքապետի թեկնածուն եք»։ Երեկ, սակայն, Ավանեսովն ասաց, որ քննարկում չի ունեցել Մարությանի հետ, նրա հետ վերջին անգամ շփվել է քաղաքապետության շրջանում, սակայն չբացառեց, որ կարող է հայտնվել Մարությանի ցուցակում»:
Մանրամասները՝ թերթի համարում:

«Երբ ոտնատակ ես տալիս մի ամբողջ ժողովրդի նվիրական զգացումները, դա կարող է նրան արթնացնել»․ Թաթուլ Հակոբյան
5903:06
«Միացյալ Թագավորությունում սահմանադրական ճգնաժամ է»․ Արթուր Դանիելյան
6702:06
«Վրաստանի ղեկավարները կարող են վարպետության դասեր տալ, թե ինչպես երկիրը գործիքից վերածել գործոնի»․ Վահե Սարգսյան (տեսանյութ)
6701:06
«Ալիևը եվրոչինովնիկների և բյուրոկրատների բերանը փակել է վաղուց՝ խավիարով կամ նավթադոլարներով»․ Հակոբ Բադալյան
6400:48
«Եվրոխորհրդարանը կոռուպցիոներների որջ է»․ Ալիև
12500:24
«Հայերը երկար ժամանակ օգնություն էին փնտրում, բայց Եվրոպան այդպես էլ չեկավ հայերին ազատագրելու»․ Վահան Բաբայան
6800:18
«Հնարավորություններ կան՝ թույլ չտալու, որ Տիգրանաշենը վերցնեն ՀՀ-ից»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
7300:06
«Եղոյանը հավանաբար որոշեց իր աջակցությունը հայտնել ադրբեջանցիներին ու միանալ հակադաշնակցական հիստերիային»․ Արթուր Խաչատրյան
61Երեկ, 23:54