«Եթե 2018-ին հարցվածների 91%-ը պնդում էր, որ մասնակցել է «հեղափոխությանը», ապա հիմա իրենց թիվն իջել է 34.7%-ի». Աշոտյան
![]() 256 Ուրբաթ, 09 հունիսի, 2023 թ., 17:36 ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր հրապարկված հերթական սոցիոլոգիական հետազոտությունն, ինչպես լաբորատոր ախտորոշում, կրկին փաստում է Հայաստանի խորքային ճգնաժամը տարբեր ոլորտներում, հատկապես՝ քաղաքական: Հայաստանի բնակչության մոտավորապես 82%-ը մերժում է Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ Լեռնային Ղարաբաղը ճանաչվում է որպես Ադրբեջանի տարածքի մի մաս: Հարցվածների 86%-ը չեն պատկերացնում արցախահայության ապագան Ադրբեջանի կազմում, ինչը նույնպես վկայությունն է այն բանի, որ հայ ժողովուրդը հերթական անգամ բարձրաձայնում է Արցախի խնդրի՝ նիկոլական տարբերակի լուծման բացառումը: Կտրուկ իջել են ԵՄ դիտորդական առաքելության հետ կապված սպասումները: Հարցումն ապացուցում է, որ հայ ժողովուրդը չի կորցրել նաև իր բարոյական նկարագիրը: Հարցվածների մոտավորապես 90%-ը կարծում է, որ իշխանությունները չպետք է տուրք տան Թուրքիայի ճնշումներին և ապամոնատեժն «Նեմեսիս» գործողության հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողը: Հարցումն ապացուցում է նաև, որ հայ հասարակությունը խորապես հիասթափված է 2018 թվականի «հեղափոխությունից»: Նիկոլ Փաշինյանի ռեժիմի համար իրական մահախոսական են տվյալները, որոնք ստացվել են՝ «որքանո՞վ է «թավշյա հեղափոխությունն» արդարացրել մարդկանց սպասումները» հարցի շրջանակներում: Հարցումը եզրափակվում է Նիկոլ Փաշինյանի գործելաոճի գնահատմամբ: * Եթե 2018 թվականի սեպտեմբերին հարցվածների 91.5%-ից ավելին դրական էր վերաբերում Փաշինյանին, ապա հիմա այս ցուցանիշը կազմում է 18.8%: Հայ ժողովուրդն ամեն կերպ բարձրաձայնում է, որ Նիկոլ Փաշինյանի քաղաքականության հետ համաձայն չէ և նա պետք է հեռանա: Աղբյուրը` Արմեն Աշոտյան |

Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
10822:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
9121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
12521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
11521:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
12321:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
18421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
9621:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
15320:48
