Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Ոստիկանությունը հրաժարվում է կատարել վճարումը, իսկ ՊԵԿ-ում կամայականությունները շարունակվում են». Վարդգես Գասպարի

«Ոստիկանությունը հրաժարվում է կատարել վճարումը, իսկ ՊԵԿ-ում կամայականությունները շարունակվում են». Վարդգես Գասպարի
274
Կիրակի, 11 հունիսի, 2023 թ., 19:18

Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին գրում է. «Ամեն ինչի համար պետք է վճարել. Պետք է վճարել շատ թեկուզ փոքր արդյունքների համար.
2 տարի տևեց ոստիկանության հետհեղափոխության գործերից մեկի քննությունը.
2021 էր, հեղափոխությունից 2-3 տարի անց, որ ՊԵԿ-ի դեմ բողոքելիս ոստիկանությունն ինձ ձերբակալեց, «աննորմալ պահվածքի» համար: Այո, այո ոստիկանությունը հենց այդպես էլ նշել էր դատարան ներկայացրած հայցադիմումի մեջ (հատակին պարկելու իմ բողոքը հեղափոխությունից 3 տարի անց էլ աննորմալ պահվածք էր գնահատել ոստիկանությունը)։
Փորձեցի հակընդդեմ հայցը պատրաստել, ներկայացնել ինքնուրույն... Դատարանը հայցս վերադարձրեց «անհիմն լինելու» պատրվակ/ պատճառաբանությամբ... և... կրկին խնդրեցի ԻԵՄ ՀԿ օգնությանը. Տ. Եգորյանը գերծանրաբեռնված լինելով հանդերձ՝ ընդառաջեց, պատրաստեց, ներկայացրեց հակընդդեմ հայցը, որը նույնպես վերադարձվեց այս անգամ տեխնիկական վրիպակների պատրվակով /պատճառաբանությամբ... Հայցը ներկայացվեց երրորդ անգամ, որը վարույթ ընդունվեց...
Ավելի քան երկու տարի տևած դատաքննությունից հետո դատարանը մերժեց ոստիկանության հայցը... նաև մասնակիորեն բավարարեց մեր հակընդդեմ հայցը, ոստիկանությանից պահանջելով վճարել ------------5000--------- դրամ հատուցում,
Իհարկե, պատճառած վնասը հարյուրապատիկ մեծ է... բայց... բայց այսքանը ստացվեց... իսկ մյուս կողմից, ավելի կարևոր հարցը-հանգամանքը նա է, որ հայտնի չէ՝ արդյոք ոստիկանությունը հետևություն արե՞ց այս ամենից...
ՀԳ - Առ այսօր ոստիկանությունը հրաժարվում է կատարել վճարումը, ԴԱՀԿ ն հայտարարել է հետախուզում գույք և դրամական միջոցներ հայտնաբերելու և առգրավելու համար:
ՀԳ 2 - ՊԵԿ ի դեմ իմ բողոքին արձագանքել էր Շ. Ներսիսյանը՝ բողոքի ակցիայից 2 օր անց, հիմնականում իրավացի համարելով իմ պահանջները... սակայն առ այսօր շարունակվում են կամայականությունները ՊԵԿ-ում»:

Աղբյուրը`   Վարդգես Գասպարի