«Եթե երկրի ներսում չլինի դիմադրություն, փաստաթուղթը ստորագրվելու է». Իշխան Սաղաթելյան
![]() 753 Երեքշաբթի, 13 հունիսի, 2023 թ., 14:06 «Այն, ինչի մասին հայտարարել է Փաշինյանը, խաղաղության պայմանագիր չէ, նոր կապիտուլյացիա է, որն աղետալի հետևանքներ է ունենալու հայ ժողովրդի համար: Դա կանխելու միակ ճանապարհը համաժողովրդական ընդվզման ու դիմադրության ճակատի ձևավորումն է»,- ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՅԴ Հայաստանի նորընտիր Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը: «Մենք պետք է հասնենք նրան, որ այդ փաստաթուղթը չստորագրվի, դրա համար պետք է ժողովրդին դուրս բերենք պայքարի: Մեր առաջիկա քայլերն ու գործողություններն ուղղված են լինելու դրան»,- նշել է դաշնակցական գործիչը՝ ընդգծելով, որ եթե երկրի ներսում չլինի դիմադրություն, փաստաթուղթը ստորագրվելու է: «Ունենք քայլերի ու գործողությունների մեր պատկերացումները, բայց քանի որ դա քաղաքական մեկ ուժի խնդիր չէ, մեր բոլոր գաղափարները քննարկելու ենք ՀՀ խորհրդարանական, արտախորհրդարանական բոլոր առողջ ուժերի հետ ու դուրս գանք պայքարի»,- ասել է ընդդիմադիր պատգամավորը՝ հավելելով, որ օր և ժամ չի կարող ասել: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
