Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Որքան իշխանությունը պատրաստակամություն է հայտնում նորանոր զիջումների գնալ՝ Ադրբեջանի ագրեսիվությունը շեշտակի աճում է». Աբրահամյան

«Որքան իշխանությունը պատրաստակամություն է հայտնում նորանոր զիջումների գնալ՝ Ադրբեջանի ագրեսիվությունը շեշտակի աճում է». Աբրահամյան
683
Չորեքշաբթի, 14 հունիսի, 2023 թ., 14:48

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. «Հայաստանի իշխանության միակողմանի զիջողականության պայմաններում, Ադրբեջանում որոշել են, որ կարող են գործել այնպես ինչպես կկամենան:
Այս տրամանությունից ելնելով Ադրբեջանը փորձում է իր կամքը թելադրել՝ սրելով իրադրությունը Երասխի ուղղությամբ:
Ադրբեջանի ակտիվությունը չի սահմանափակվում միայն մարտական դիրքերի ուղղությամբ կրակով, թիրախավորվում են նաև քաղաքացիական օբյեկտներ և անձինք, ինչի հետևանքով 2 օտարերկրյա քաղաքացի է վիրավորվել:
Փորձը ցույց է տալիս, որ որքան իշխանությունը պատրաստակամություն է հայտնում նորանոր զիջումների գնալ, դրանից Ադրբեջանի ագրեսիվությունը շեշտակի աճում է»: