Երեքշաբթի, 21 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

Կուլեբան բանակցություններ է վարել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ

Կուլեբան բանակցություններ է վարել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ
956
Ուրբաթ, 16 հունիսի, 2023 թ., 14:36

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան հեռախոսազրույց է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգի հետ։ «Շնորհակալություն հայտնեցի նրան՝ ջանքերի համար, որպեսզի Վիլնյուսի գագաթնաժողովը հաջող լինի ՆԱՏՕ-ի և Ուկրաինայի համար»,- թվիթերյան իր էջում գրել է Կուլեբան։
Հիշեցնենք՝ ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել էր, որ Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին տեղի չի ունենա, քանի դեռ պատերազմը շարունակվում է, բայց անդամակցության ճանապարհն ապագայում բաց է։