«Նիկոլ Փաշինյանը հայկական Հերոստրատն է». Սուրեն Սուրենյանց
![]() 520 Շաբաթ, 17 հունիսի, 2023 թ., 22:18 Նիկոլ Փաշինյանի խոսքից հասկացվեց, որ, իբրև թե, հայկական զինանշանի վրա կան խորհրդանիշեր, որոնք այլևս արդիական չեն, «24TV»-ի եթերում «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի հետ զրույցում նշեց լրագրող Կարպիս Փաշոյանը: «Նիկոլ Փաշինյանը հայկական Հերոստրատն է: Նա զգետնել է մեր հաղթանակն առաջին արցախյան պատերազմում և այդ հաղթանակի հետ կապված ամեն ինչը ոչնչացնելու մոլուցքով գնում է մինչև վերջ: Նա մարտահրավեր է նետել պետականության հիմքերին: Կասկածի տակ է դնում երկրի տարածքային ամբողջականությունը՝ կադաստրի վկայականի ուրվագծման ողորմածությունը հանձնելով Բաքվի ողորմածությանը: Նույնիսկ սրանից հետո Ադրբեջանը դարձյալ ոչ մի անգամ չի ասում, որ ճանաչում է Հայաստանի 29800 քառակուսի կիլոմետրը: Մենք այսպիսի վիճակում հայտնվեցինք, երբ 1918 թվականին Բաթումիի պայմանագիրն էր կնքվում, երբ Հայաստանի Հանրապետությունը հանձնված էր Թուրքիայի ողորմածությանը: Նույն իրավիճակն է: Հիմա Նիկոլ Փաշինյանը հետևողականորեն ապացուցում է, որ պետություն չունենք, կամ դա ունենալու իրավունքը կախված է Ադրբեջանի, թերևս՝ Թուրքիայի կամքից»: |

Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
10822:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
9121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
12521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
11521:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
12321:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
18421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
9621:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
15320:48
