«Սերժ Սարգսյանը պետական կարճամտություն դրսևորեց` Հունգարիայի հետ հարաբերությունները խզելով». Գուրգեն Արսենյան
![]() 942 Երկուշաբթի, 19 հունիսի, 2023 թ., 14:06 «Հայաստանի ու Հունգարիայի միջև դիվանագիտական հարաբերությունների խզումը պայմանավորված էր մարդասպան Ռամիլ Սաֆարովին Հունգարիայի իշխանությունների կողմից Ադրբեջանին հանձնելու հանգամանքով: Սերժ Սարգսյանը որոշեց, որ ինքը պետք է ՀՀ-ի անունից խզի հարաբերությունները Հունգարիայի հետ»,- ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ժամանակ, հայ-հունգարական բարեկամական խմբի ձևավորման հարցի քննարկման ժամանակ, ասաց ՔՊ-ական Գուրգեն Արսենյանը: «Ի՞նչ կապ ունի Հունգարիայի ժողովուրդը՝ իր ղեկավարի կողմից ընդունված որոշման պատասխանատվության հետ: Ուզում եք ՀՀ-ի անունից ցույց տաք մեր բացասական վերաբերմունքն այդ ակտի՞ն, ցուցաբերեք ղեկավարի նկատմամբ»,- ասաց պատգամավորը՝ հավելելով, որ դա պետական գործչի կողմից կարճամտության դրսևորում էր: Հիշեցնենք՝ 2004-ին Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարելու համար Հունգարիայի դատարանի կողմից ցմահ ազատազրկման դատապարտված ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը 2012-ին արտահանձնվել էր Ադրբեջանին, որտեղ Ալիևը ներում էր շնորհել նրան, զինվորական բարձր կոչում տվել: Նույն օրը Հայաստանը կասեցրել էր դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
163Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
225Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
262Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
212Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
292Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
317Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
385Երեկ, 15:22
