«Նման հայրենասիրության հիմքում ինչպիսի՞ ազգային արժեքներ և մարդկային նկարագրեր են ներառված». Բ. Նավասարդյան
![]() 230 Երեքշաբթի, 20 հունիսի, 2023 թ., 03:06 Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի գրառումը․ «Պատերազմում Հայաստանի պարտության ցավալի հետևանքներից մեկը ոմանց հիացական կարծիքներն են, որոնք շռայլվում են խաղթած հարևան պետության նվաճումների, դրա ղեկավարի հմտությունների հասցեին։ Եւ դա զարմանալի կերպով համատեղվում է այդ նույն հասցեներին ուղղված անեծքներով մեզ ծանրագույն վիճակում դնելու համար... Նման հակասական վերաբերմունք արտահայտողների էական մասը իրենք իրենց վստահ դիրքավորում են իսկական հայրենասերների շարքում։ Դրանով, փաստորեն, խոստովանում են, որ կգերադասեին Հայաստանի նույն ուղով զարգացումը, ինչ ալիևյան Ադրբեջանի («մենք ազգ էինք՝ դարձանք ցեղախումբ, նրանք ցեղախումբ էին՝ դարձան ազգ»), և կերազեին հարեւանին հասցնել նույն վիճակի, ինչ ինքներս ենք հայտնվել... Ուզես-չուզես հարց է առաջանում, նման հայրենասիրության հիմքում ինչպիսի՞ ազգային արժեքներ և մարդկային նկարագրեր են ներառված։ Արդյո՞ք ՀՀ այս կամ այն ղեկավարի ձախողումները և դրանց հետևանքները ենթադրում են հակառակ կողմի արժանիքների պարտադիր ճանաչում»: Աղբյուրը` Բորիս Նավասարդյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
