Ամառային ռազմամարզական ճամբարը պարտադիր է լինելու 11-րդ դասարան փոխադրված բոլոր աշակերտների համար

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր այցելել է Արամ Մանուկյանի անվան մարզառազմական մասնագիտացված դպրոց՝ հանդիպելու «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի շրջանակում կազմակերպված ռազմամարզական ճամբարին մասնակից աշակերտների հետ:
ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ Ճամբարը նախատեսված է 11-րդ դասարան փոխադրված աշակերտների համար և կազմակերպվում է 5 փուլով՝ Հանրակրթության նոր չափորոշչի ներդրման շրջանակում: Առաջին փուլը մեկնարկել է հունիսի 15-ից:
Նախարարը նշել է, որ ամառային ռազմամարզական ճամբարները հաջորդ ուսումնական տարվանից պարտադիր են լինելու 11-րդ դասարան փոխադրված բոլոր աշակերտների համար՝ բացառությամբ այն դեպքերի, երբ աշակերտը կունենա պարապմունքների հետ անհամատեղելի առողջական խնդիրներ:
Նշենք, որ մասնակիցները պարապմունքներն անում են խառը խմբերով՝ տղա և աղջիկ, նաև օրվա տարբեր ժամերին, որպեսզի, օրինակ, աստղերի օգնությամբ կողմնորոշվեն տեղանքում: Նրանք սովորում են ամենատարրական հմտություններ՝ ինչպես անցնել գետը, կողմնորոշվել անտառային միջավայրում, դժվարանցանելի վայրեր բարձրանալ, գիշերել վրաններում, սովորում են կրակել, հաղթահարել լեռնային պայմաններ և այլն:
ՆԶՊ առարկայի չափորոշչի հեղինակային խմբի ղեկավար Արթուր Կարապետյանի խոսքով՝ ճամբարային փորձը ցույց է տվել, որ «Գոյատևման հիմունքներ» ուսումնական ծրագրի գործնական պարապմունքների ծավալը պետք է ավելացնել՝ կրճատելով ճամբարային դասընթացի տեսական մասը: «Երեխաները սովորում են արտակարգ իրավիճակներում կողմնորոշվել, հայթայթել սնունդ, ջուր, կատարել տարբեր բարդ խնդիրներ, ճիշտ կողմնորոշվել տարածքում»,- նշել է Արթուր Կարապետյանը՝ շեշտելով, որ այդ հմտություններն անհրաժեշտ են բոլորին՝ ողջ կյանքի համար:
Արամ Մանուկյանի անվան մարզառազմական մասնագիտացված դպրոցի տնօրեն Արկադի Պետրոսյանի խոսքով՝ հատկապես աղջիկները ճամբարին մասնակցում են ավելի մեծ ոգևորությամբ. «Աղջիկներն ավելի հետաքրքրասեր են ու կարգապահ: Անցյալ տարի անգամ դեպք ունեցանք, երբ տուն գնացած աղջիկներից մեկը նստել էր նույն ավտոբուսը և վերադարձել ճամբար: Աշխատանքների կազմակերպման նպատակով մանկավարժական թիմում, բացի զինղեկներից, ներգրավել ենք նաև հոգեբանի և այլ մասնագետների»:
Հանրակրթության ոլորտում մարզառազմական ճամբարի ծրագիրն առաջին անգամ փորձարկվել է 2021 թվականին՝ որպես «Նախնական զինվորական պատրաստություն» (ՆԶՊ) առարկայի ուսուցման գործնական փուլ: Ծրագիրը ներառված է Հանրակրթության նոր չափորոշչում և ՆԶՊ առարկայի նոր ծրագրում. այն փորձարկվում է ՀՀ Տավուշի մարզի դպրոցներում:
Զինվորական ստորաբաժանման նմանությամբ, երկու բաղադրիչով՝ տեսական դասերով և գործնական պարապմունքներով, կազմակերպված ճամբարի այս փուլին մասնակցում են Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի դպրոցների աշակերտները՝ շուրջ 138 սովորող: Ճամբարի առաջին հերթափոխը կավարտվի հունիսի 25-ին:

Հայաստանյան մասնակիցները մաթեմատիկայի միջազգային օլիմպիադայում նվաճել են 4 մեդալ
86305.08.2026, 20:12
«Ժամանակն է՝ միասին պաշտպանելու համալսարանի ինքնավարությունը»․ Արսեն Թավադյան
95605.08.2026, 11:12
«Դիմում եմ ներկայացրել՝ ԿԳՄՍ նախարարի խորհրդականի պաշտոնից ազատվելու վերաբերյալ»․ Արման Անտոնյան
122504.08.2026, 12:00
«Եթե Հայաստանը լիներ հանրապետություն, ուսանողները և դասախոսները հրապարակային ակցիաներ կանեին». Տիգրան Աթանեսյան
137103.08.2026, 09:18
«Դառնացնող հանգամանքը Համալսարանի խուլ ու անտարբեր լռությունն է»․ Մենուա Սողոմոնյան
121002.08.2026, 16:12
«Ավելի քան չորս տասնամյակ Գագիկ Ղազինյանը դասավանդել է Երևանի պետական համալսարանում»․ Ռուբեն Մխիթարյան
139101.08.2026, 16:00
«Քաղաքական շարժառիթներով նոր սերնդին Ղազինյանից սովորելու հնարավորությունից զրկելը էժան ու ցածր քայլ է»․ Արթուր Ղամբարյան
121901.08.2026, 15:12
Գագիկ Ղազինյանին ծանուցել են՝ սեպտեմբերի 1-ից ԵՊՀ-ում չի աշխատի
111101.08.2026, 14:42