Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

«Ներքին վախերը իշխանությանը ստիպում է գնալ արկածախնդրության ճանապարհով». Տ. Աբրահամյան

«Ներքին վախերը իշխանությանը ստիպում է գնալ արկածախնդրության ճանապարհով». Տ. Աբրահամյան
779
Հինգշաբթի, 22 հունիսի, 2023 թ., 10:06

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին կալանքի տանելու իշխանական օպերացիան երկար պլանավորման ճանապարհ է անցել:
Թվում է, որ կանխատեսելի էր ազատությունից զրկելով Աշոտյանին լռեցնելու իշխանական մոլուցքը, մյուս կողմից՝ քաղբանտարկյալների շարքը նման կալիբրի գործիչով համալրելը ցույց է տալիս, որ ներքին վախերն ու ճշմարտության հետ չառերեսվելն իշխանությանը ստիպում է գնալ արկածախնդրության ճանապարհով:
Արմենը շատ դժվարությունների ու փորձությունների միջով է անցել՝ անշուշտ սա էլ կհաղթահարի, բայց մեկ է՝ իշխանության այս այլանդակ քայլը, հենց իր համար, հակառակ ֆունկցիա է կատարելու:
Ազատություն քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանին»: