«Ի՞նչ է կատարվում Ադրբեջանում ու ի՞նչ կապ ունեն հայերն այդ ամենի հետ». Տաթևիկ Հայրապետյան
![]() 507 Հինգշաբթի, 22 հունիսի, 2023 թ., 21:48 Ադրբեջանի հարցերով փորձագետ, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը. «Արդեն երեք օր է, ինչ Ադրբեջանի Գեդաբեկի շրջանի Սոյուդլու գյուղում կրքերը չեն հանդարտվում: Գյուղի բնակիչները բողոքի ակցիայի են դուրս եկել ոսկու մոտակա հանքավայրի արդյունահանման թափոնների համար նախատեսված նոր արհեստական ջրամբարի շինարարության դեմ: Ադրբեջանական պետությունն էլ ի ցույց է դնում բնապահպանական խնդիրների հանդեպ իր իրական վերաբերմունքը: Գյուղացիների ակցիային ի պատասխան՝ ոստիկանները ծեծ ու ջարդ են իրականացրել, ինչպես նաև արցունքաբեր գազ ու ռետինե փամփուշտներ են կիրառել: Այս պահի դրությամբ գյուղացիների մուտքն ու ելքը խիստ սահմանափակված է: Բողոքի ակցիաների ժամանակ հնչում են նման արտահայտություններ՝ «ովքե՞ր են արհեստական լիճ կառուցում, այդ կառուցողները հայեր են» (այստեղ «հայեր» ասելով վիրավորում են սեփական իշխանություններին), «ես ինչ է դավաճան ե՞մ, հա՞յ եմ, որ ինձ չեն թողնում գյուղ մտնել»: Ինչպես տեսնում եք հայերի հանդեպ ատելությունը դրսևորվում է ցանկացած դրվագում: Գյուղացիների պնդմամբ՝ այդ հանքը պատկանում է Մեհրիբան Ալիևային»: |

Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
10822:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
9121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
12521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
11521:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
12321:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
18421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
9621:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
15320:48
