Ավինյանին պարտադրում են նախընտրական քարոզարշավը տանել «սևերի ու սպիտակների» տրամաբանության մեջ. «Հրապարակ»
![]() 988 Ուրբաթ, 23 հունիսի, 2023 թ., 09:06 «Հրապարակ»-ը գրում է. «ՔՊ-ից Տիգրան Ավինյանին պարտադրում են նախընտրական քարոզարշավը տանել «սևերի ու սպիտակների» տրամաբանության մեջ, ինչպես նախորդ ընտրություններին Հայկ Մարությանն արեց։ Բանն այն է, որ Ավինյանը մեծապես տարբերվում է թիմակիցներից նախկինների նկատմամբ իր պահվածքով, սերտ տարբեր խավերի ու խմբերի, այդ թվում թաղային հեղինակությունների հետ շփվելու կարողությամբ, ավելին, տեղեկություններ կան, որ ընտրություններում նաև նախկինների ու նրանց հետ փոխկապակցված անձանց աշխատանքի վրա է հույս դրել: Մինչ այս պահը Ավինյանը չի ընկրկում իր որդեգրած սկզբունքից և ինչպես տեսնում ենք արշավանքներ չի իրականացնում նախկինների դեմ՝ անկախ այն հանգամանքից, որ Նիկոլ Փաշինյանը նախազգուշացնող քայլեր է ձեռնարկել իր դեմ: ՔՊ վարչության վերջին նիստին ասել է, որ ավագանու ցուցակը պետք է կազմվի վարչությունում, այսինքն՝ ինքը կգրի, վարչությունը կհաստատի, բացի այդ Փաշինյանը նախընտրական շտաբի պատասխանատու նշանակելով իր հավատարիմներից Արմեն Փամբուխչյանին, փորձելու է վերահսկել տարածքային շտաբները, որ հանկարծ «չուժոյ» մեկը պատասխանատու չնշանակվի և տարածքային շտաբի պետերը լինեն բացառապես զտարյուն ՔՊ-ականներ»: Մանրամասները՝ թերթի համարում: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
