Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Պրիգոժինն անում էր հայտարարություններ, որոնց համար ուրիշներին կնստացնեին». Դերենիկ Մալխասյան

«Պրիգոժինն անում էր հայտարարություններ, որոնց համար ուրիշներին կնստացնեին». Դերենիկ Մալխասյան
556
Շաբաթ, 24 հունիսի, 2023 թ., 16:00

Քաղաքական մեկնաբան Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Պրոկրեմլյան ԶԼՄ-ները ակտիվ մեկնաբանում են տեղի ունեցողը: Կրեմլը արձագանքում է կատարվածին ու նախապատրաստում են Պուտինի ուղերձը:
Նույնիսկ Պրիգոժինին դատապարտող հայտարարություններում նրբորեն ասում են, թե իրոք խնդիրներ կան, բայց հիմա ժամանակը չէ:
Պրիգոժինը տևական ժամանակ է՝ ինչ հանդես է գալիս այնպիսի հայտարարություններով, որոնց համար ուրիշներին մի քանի տարով կփակեին: Նույնիսկ հիմա նրա դեմ համարժեք ուժային գործողություններ չեն վարվում:
Մնաց հասկանանք, թե գունեղ իրադարձությունների կուլիսներում ինչ օպերացիա է նախապատրաստվում»: