«Դաստիարակություն ստացե՞լ եք», «սրիկան դու ես», «պապանձվիր». ԱԺ-ում իրավիճակը լարվեց

«Այն, ինչ արվում է ԱԺ քննիչ հանձնաժողովում, Փաշինյանի ու սեփական քաղաքական թիմի մեղավորության տեղափոխումն է այլ դաշտ, խուսափում՝ պատասխանատվությունից»,- անդրադառնալով 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի գործունեությանն ու Նիկոլ Փաշինյանի մասնակցությանը, հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Խոսելով զենքի գնման վերաբերյալ ՔՊ-ականների հայտարարությունների մասին՝ նշեց, որ մինչև 2018-ը ՀՀ-ն ու Արցախն ապրում էին անկախ, փաստացի ամբողջական իրավունքների պաշտպանությամբ. «Ձեր իշխանության ժամանակ կորուստ է ու մահ. ձեր ձեռքբերումներն ո՞ւր են, սպառազինության համար ծախսված գումարները որտե՞ղ են: Այն արժեքները, որ հայտարարել եք՝ իշխանության գալով, ջարդելով անցնում եք»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը: «Քաղաքականացնում եք անգամ մարդու հուղարկավորությանը մասնակցել-չմասնակցելու վերաբերյալ հարցը (նկատի ունի ՔՊ-ական Վիգեն Խաչատրյանի հուղարկավորությունը-խմբ.), նույն ձևով կարող ենք հարցնել՝ ո՞ւր էիք Մանվել Գրիգորյանի հուղարկավորությանը, Արմեն Գրիգորյանի... ո՞ւր էինք»,- ավարտեց նա: Ելույթից հետո իրավիճակը լարվեց, հնչեցին փոխադարձ մեղադրանքներ: «Չհամարձակվե՛ս ՀՀ ԱԺ նախագահի հետ «դու»-ով խոսել»,- ասաց Ալեն Սիմոնյանը՝ դիմելով Մինասյանին: «Դու ԱԺ նախագահ չես»,- ասաց նա: «Բա դու ո՞վ ես, եթե ես ԱԺ նախագահ չեմ, դու ի՞նչ ես անում ստեղ»,- արձագանքեց Սիմոնյանը: Ելույթի համար ամբիոնին մոտեցավ ՔՊ-ական Հայկ Կոնջորյանը. դիմելով դահլիճից արձագանքող Սեյրան Օհանյանին, ասաց. «Ձեզ կոռեկտ պահեք, Դուք դաստիարակություն ստացե՞լ եք. մեծ մասը չլսեց՝ ինչ ասացիք ԱԺ նախագահին. հիմա ես Ձեզ ասում եմ՝ սրիկան դո՛ւք եք»:
Հայտարարվեց ընդմիջում:

Բնակարանային գողություններ կատարած հանցախումբ է բացահայտվել, 14 անձ կալանավորվել է (տեսանյութ)
130Երեկ, 22:12
«Բռնությունը ծնվում է տգիտությունից, այն թուլամորթության արդյունք է․ այլևս չենք հանդուրժում»․ Աննա Հակոբյան (տեսանյութ)
134Երեկ, 21:12
«Հայաստանի ատոմակայանի գործարկման կամ փակման հարցը Ալիևի որոշելիքը չէ»․ Մանե Թանդիլյան (տեսանյութ)
144Երեկ, 20:48
«Վանաձորում խնջույքից հետո 6 մարդ հոսպիտալացվել է՝ «աղիքային վարակ» ախտորոշմամբ»․ ՀՎԿԱԿ
136Երեկ, 20:36
«Փաշինյանը որպեսզի Հայաստանի անդունդ գլորվելն «արդարացնի», դա սքողում է Երկիր մոլորակի կործանմամբ»․ Ոսկան Սարգսյան
121Երեկ, 17:12
«Կիևյան կամրջի երթևեկելի հատվածի հիմնանորոգման աշխատանքներն ավարտվել են»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
148Երեկ, 15:00
«Ավտոբուսի վարորդին թույլատրվո՞ւմ է ընթացքի մեջ հեռախոսով խոսել»․ Կարինե Հարությունյան
156Երեկ, 14:12
Նախարարի մամուլի քարտուղարի արձագանքը՝ համացանցում տարածված տեսանյութին (տեսանյութ)
176Երեկ, 13:42