Բելառուսն ստացել է աշխարհում ամենաէժան ռուսական գազը

5212
Երկուշաբթի, 26 հունիսի, 2023 թ., 20:06
Բելառուսն ստացել է ռուսական գազն՝ աշխարհում ամենացածր գնով, հայտարարել է Ռուսաստանում հանրապետության դեսպան Դմիտրի Կրուտոյը ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում։
Նրա խոսքով՝ այս որոշումը կայացրել է անձամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Այն վերաբերում է «Գազպրոմի» հետ պայմանագրի ողջ տևողությանը, որը կնքվել է մինչև 2031 թվականը։
Այժմ Բելառուսը հազար խորանարդ մետր գազի դիմաց վճարում է 128,52 դոլար։ Երկու երկրների նախագահները պայմանավորվել են չփոխել այս գինը ևս երեք տարի, հավելել է Կրուտոյը։
Բացի այդ, Միութենական պետությունում գազի ընդհանուր շուկայի մասին համաձայնագրի ուրվագծերը սահմանելուց հետո Ռուսաստանը և Բելառուսը համաձայնագիր կստորագրեն էլեկտրաէներգիայի ընդհանուր շուկայի մասին։ Կրուտոյի խոսքով՝ այն «մեծ հաշվով արդեն պատրաստ է»։

«ԵՄ-ն մինչև 2027 թվականի վերջ ամբողջությամբ կհրաժարվի ռուսական գազից»․ Ֆոն դեր Լայեն
328Երեկ, 17:06
«Երկիրը վիճակագրական լավատեսությամբ չի զարգանում»․ Դավիթ Անանյան
141Երեկ, 16:12
ՊԵԿ-ը մտել է բենզինի շուկա․ խոշոր տուգանքներ են սպասվում. «Ժողովուրդ»
177Երեկ, 09:00
Հայկական և թուրքական պատվիրակությունները քննարկել են էլեկտրաէներգետիկ համակարգին վերաբերող հարցեր (լուսանկար)
22105.10.2026, 20:06
Կոնյակով բեռնված 30-ից ավելի բեռնատար մեկ ամիս է՝ մնացել են Լարսի ռուսական հատվածում
21505.10.2026, 18:54
«Գները բարձրանում են, իսկ մարդկանց հնարավորությունները՝ ոչ»․ Վահան Բաբայան
49602.10.2026, 16:48
«Կառուցապատողները ցեմենտին կակա են ասելու, եթե այսպես շարունակվի». Արեգ Սավգուլյան
49202.10.2026, 16:06
«Ադրբեջանի քարոզչամեքենան դիտարկում է, թե Ադրբեջանը որքան հնարավորություն ունի ցեմենտ մատակարարելու Հայաստան»․ Հակոբ Բադալյան
45702.10.2026, 13:06