Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Դո՞ւք եք որոշում Հայոց պետականության ու հայ ժողովրդի ճակատագիրը». Դ. Գրիգորյան

«Դո՞ւք եք որոշում Հայոց պետականության ու հայ ժողովրդի ճակատագիրը». Դ. Գրիգորյան
334
Երկուշաբթի, 26 հունիսի, 2023 թ., 21:06

Հեռուստամեկնաբան, լրագրող Դավիթ Գրիգորյանի գրառումը. «Կակոյ Ազգային ժողով
Տակոյ ի նառո՞դ
Չեմ ուզում հավատալ սրան։ Բայց... պարոնա՛յք ու տիկնա՛յք, 120 հազար գերի ունեք, չափերն անցած թշնամի, ինքնիշխան հողերի օկուպացիա, արտաքին քաղաքական քաոս։ Էսքանը բավական չէ՞, որ միմյանց սրիկա ու դավաճան, թալանչի ու հողատու անվանելը մի կողմ դնեք ու գործով զբաղվեք։
Լավ, դու՞ք եք որոշում Հայոց պետականության ու հայ ժողովրդի ճակատագիրը։ Էս «բոշա֊փչացած» դիսկուրսը առաջնային մանդատով օժտված էս մարմնում երբ ա՞ դադարելու։
Իրար հանդեպ հարգանք չունեք, գոնե թե մեզ՝ հասարակությանը հարգեք։ Գործի բերումով ստիպված եմ նայել էս ներկայացումները։
Հոգնեցնող է։ Նոր բեմադրիչ բերեք։ Նոր բան թող դնի»։

Աղբյուրը`   Դավիթ Գրիգորյան