«Ադրբեջանը ցեղասպանական գործողություններով ձգտում է հասնել իր հիմնական նպատակին». ԱՀ ԱԺ նախագահ
![]() 489 Չորեքշաբթի, 28 հունիսի, 2023 թ., 12:54 «Արցախի Հանրապետության քաղաքացիների հերթական սպանությունը վկայում է, որ այդ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը՝ անտեսելով միջազգային հեղինակավոր կառույցների կոչերն ու որոշումները՝ խաղաղության և երկխոսության կեղծ օրակարգերով, ցեղասպանական գործողություններով ձգտում է քաղաքական, տնետեսական, ռազամական գործիքակազմերի կիրառմամբ հասնել իր հիմնական նպատակին՝ Արցախի վերջնական հայաթափմանը»,- Արցախի ԱԺ նիստի ժամանակ, իր ելույթում, ասաց ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը: «Ուշագրավ և հատկանշանակ է, որ Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի պարբերաբար խախտումները և այս նոր միջադեպը նախորդ դեպքերի նման արձանագրվել է այն ժամանակ, երբ ներկայումս ԱՄՆ պետքարտուղարի միջնորդությամբ Վաշինգտոնում տեղի են ունենում Հայաստանի, Ադրբեջանի ԱԳ նախարարների հերթական բանակցությունները: Դա ևս մեկ անգամ վկայում է, որ խաղաղության պայմանագրի շուրջ տեղի ունեցող այս բանակցություններն իրականում ոչ այլ ինչ են, քան տարածաշրջանում տևական խաղաղության և կայունության հաստատման մթնոլորտի ձևավորվամ նմանակում՝ իբր թե միջազգային ջանքերի համատեքստում»,- ասաց Թովմասյանը: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
