Իրանն աշխարհում երրորդ խոշորագույն գազ արտադրողն է

Միջազգային վիճակագրության համաձայն, Իրանը 2022 թվականին գազի խոշորագույն արտադրողների շարքում երրորդ տեղն է զբաղեցրել: Այն նաև աշխարհում նավթ արդյունահանող ութերորդ երկիրն է։
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, հրապարակվել է Էներգետիկայի միջազգային ինստիտուտի կողմից պատրաստված՝ 2023 թվականի համաշխարհային էներգետիկ վիճակագրության 72-րդ տարեկան զեկույցը։ Այս զեկույցը նախկինում 70 տարի հրապարակել էր բրիտանական British Petroleum ընկերությունը, սակայն անցյալ տարի ընկերությունը անսպասելիորեն հայտարարեց, որ այլևս նման զեկույցներ չի հրապարակելու, և նման աշխատանք կիրականացնի մասնագիտացված ինստիտուտը, որը կոչվում է Էներգետիկայի միջազգային ինստիտուտ։
Իրանում նավթի արդյունահանումը 2022 թվականին աճել է 4,1%-ով և հասել օրական 3,313 մլն բարել նավթի և հեղուկի՝ չնայած շարունակվող պատժամիջոցներին։
Այս զեկույցում նշվում է նաև 2022 թվականին բնական գազի համաշխարհային արդյունահանման 0,2% անկման մասին։ Աշխարհում բնական գազի ընդհանուր արդյունահանումն այս տարի նվազել է մինչև 4,048 տրիլիոն խմ։
Այնուամենայնիվ, Իրանի գազի արդյունահանումն աճել է 1,1 տոկոսով՝ 2022 թվականին հասնելով 259 միլիարդ խորանարդ մետրի։

«Այո, 4 հոգանոց ընտանիքի մեկ օրվա սննդի վրա մոտ 15 հազար է ծախսվում». Կարեն Վրթանեսյան
41919.11.2026, 20:54
«Գազի գնի 10%-ով թանկացումը բերելու է 0,6% գնաճ»․ Մարտին Գալստյան (տեսանյութ)
40219.11.2026, 16:42
Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
193716.11.2026, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
145315.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
80514.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
184013.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
81612.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
218810.11.2026, 19:37