«Նորից մնացինք անորոշության մեջ». Գարիկ Քեռյան
![]() 373 Ուրբաթ, 30 հունիսի, 2023 թ., 10:06 Քաղաքագետ Գարիկ Քեռյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Լսեցի ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի ամփոփիչ խոսքը հայ-ադրբեջանական եռօրյա բանակցությունների արդյունքների մասին: Անկախ քաղաքական և քաղաքագիտական դիրքորոշումներից ես գտնում եմ, որ արժանավույն երախտագիտությամբ պետք է վերաբերվենք բոլոր միջնորդ կողմերին, որոնք կազմակերպում և հովանավորում են նման հանդիպումները լինի դա Վաշինգթոնում, Մոսկվայում, թե Բրյուսելում: Չեմ ընդունում այն մոտեցումները, այն կարծիքները, որտեղ մերժողականություն կա բանակցությունների հարթակի ընտրության հարցում: Բանակցությունները նպաստում են պատերազմի կանխմանը, որն անշուշտ մեզ համար գերխնդիր է այսօր: Բայց ցավոք այն տպավորությունը ստացա, որ որևիցե նախագծի շուրջ կրկին համաձայնություն չի կայացել: Բլինքենի խոսքը բարի կամեցողության, հաջողությունների ու շնորհակալության մասին էր: Բայց կա նաև մի կարևոր հանգամանք. պարզ չէ ԱՄՆ իշխանությունների հստակ դիրքորոշումը, վերջ ի վերջո ո՞րն է իրենց առաջարկը: Հատկապես Ղարաբաղի հարցում լղոզված ու ոչինչ չասող հայտարարություններից բացի: Ինչ որ չափով Ռուսական դիրքորոշումը մի կերպ կարելի է գլխի ընկնել. հարցի լուծումը թողեք ապագային, կարգավիճակի հարց մի դրեք, որն ի դեպ ճիշտ եմ համարում: Պարզ չեն արտահայտվում ամերիկացիները նաև դեպի Նախիջևան տանող ճանապարհների մասին: Այնպես, որ նորից մնացինք անորոշության մեջ: Հասկանալի է, որ դիվանագիտությունը գաղտնիություն է ենթադրում, բայց այդ գաղտնիության լիմիտը վաղուց սպառվել է, դա արդեն չպետք է հանդուրժել»: Աղբյուրը` Գարիկ Քեռյան |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
333Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
334Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
340Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
224Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
292Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
263Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
248Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
299Երեկ, 09:52
