«Ինչո՞ւ ծանր պայմաններում պետական համակարգը չի կարողանում օպերատիվ լուծումներ գտնել». Հայկ Խանումյան
![]() 502 Ուրբաթ, 30 հունիսի, 2023 թ., 16:30 Արցախի տարածքայիին և ենթակառուցվածքների նախկին նախարար Հայկ Խանումյանի գրառումը. «Ինչո՞ւ ֆորսմաժորային, ծանր պայմաններում պետական համակարգը չի կարողանում օպերատիվ լուծումներ գտնել, պարզ թվացող հարցեր լուծել։ Պատկերացրեք, իրավագիտություն ավարտած գերազանցիկին գործի են վերցնում դատախազությունում։ Սկսում են վերջինիս գիտելիքներն օգտագործել շինծու գործերը ձևակերպելու համար։ Գերազանցիկ երեխան հմտանում է գործեր կարելու, գործեր սարքելու մեջ։ Հետո մի օր ինքն է դառնում գլխավոր, մտածում է, որ աշխատանքը շինծու գործեր սարքելն է։ Սկսում է ամբողջ ներուժով զբաղվել սրանով, օրուգիշեր ինտրիգներ է հյուսում, անստորագիր նամակներ գրում հայաստանյան դեղին մամուլում՝ սևացնելով աշխատող մարդկանց։ Ի վերջո հասնում է իշխանության իր համար ավելի բաղձալի աստիճանի։ Բայց երկրում ճգնաժամային վիճակ է, մարդիկ տարրական հարցերի պատասխաններ են ուզում, հայաստանյան մամուլի գրածը կամ իշխանավորների բարոյախրատական կոչերը բան չեն փոխում։ Ի՞նչ պետք է անի նախկին գերազանցիկ խոխան. մուննաթ գա, նոր ինտրիգներ հյուսի։ Դրան է սովոր։ Խնդիր լուծել չգիտի։ Խնդիր ձևակերպել չգիտի։ Ինքը գործ սարքող է մեծացել։ Հիմա ո՞ւմ դեմ գործ սարքի, վիճակի պատասխանատուն ինքն է։ Չզարմանաք, որ առաջիկայում մեղադրանք առաջադրվի ցորենի հասկի դեմ՝ նորմալ չաճելու և բավարար հատիկ չունենալու համար։ Առաջին ատյանի դատարանում, որ մեղքը չհաստատվի, վերաքննիչը կա ու կա»: Աղբյուրը` Հայկ Խանումյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
