Հայտնի է՝ ովքեր կարող են մասնակցել բուհերի ընդունելության հայտագրման երրորդ փուլին
![]() 2644 Ուրբաթ, 30 հունիսի, 2023 թ., 17:54 Գնահատման և թեստավորման կենտրոնը հունիսի 26-ից մեկնարկել է 2023 թվականի բուհերի ընդունելության երրորդ փուլի հայտագրման գործընթացը: ԿԳՄՍՆ-ից տեղեկացնում են՝ բուհերի ընդունելության հայտագրման երրորդ փուլին կարող են մասնակցել՝ ա) օտարերկրացիները, օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատությունների տվյալ ուսումնական տարվա շրջանավարտ ՀՀ քաղաքացիները, որոնց ատեստատում կամ համապատասխան ավարտական փաստաթղթում «Հայոց լեզու» առարկան ատեստավորված չէ, և միասնական քննությունները (բացառությամբ «Հայոց պատմություն» և օտար լեզուների) ցանկանում են հանձնել ռուսերեն թարգմանությամբ թեստերով, բ) տվյալ տարվա մինչև հուլիսի 31-ը զորացրվող զինծառայողները: 2023 թվականի հունիսի 30-ից մինչև հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում հայտագրվելու հնարավորություն ունեն նաև ներբուհական քննություններ հանձնող դիմորդները՝ պայմանով, որ նրանց մրցույթի արդյունքները կամփոփվեն լրացուցիչ փուլում, եթե այդ մասնագիտությունների գծով առկա են թափուր տեղեր, և դիմորդն այդ մասնագիտությունների համար սահմանված քննություններից ունի դրական գնահատականներ։ Դիմորդները կարող են դիմել Գնահատման և թեստավորման կենտրոն հունիսի 30-ին՝ մինչև ժամը 20:00-ը, հուլիսի 1-ին՝ ժամը 9:00-17:00-ը ներառյալ: Հավելյալ տեղեկատվության համար զանգահարել՝ 010-559268, 041559268 հեռախոսահամարներով: Ներբուհական քննությունները կազմակերպվում են մեկ փուլով՝ տվյալ տարվա հունիսի 26-ից մինչև հուլիսի 8-ն ընկած ժամանակահատվածում: Նշենք, որ ներբուհական քննություններ են նախատեսված ներքոնշյալ բուհերի հետևյալ մասնագիտությունների մասնագիտական առարկաների համար՝ Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի |

«Որ մարզում քանի դպրոց է նախատեսում փակել օկուպացիոն վարչակարգը». Կարեն Վրթանեսյան (լուսանկար)
246Երեկ, 19:54
Հանրությունը հերքում է ԿԳՄՍՆ-ի «հերքումը». «Փաստ»
32421.02.2026, 09:24
ԿԳՄՍՆ-ն հերքում է սեպտեմբերից 231 դպրոց փակելու մասին լուրերը
42320.02.2026, 14:06
«231 դպրոց կփակվի այս տարի մարզերում». Սյուզի Բադոյան
37920.02.2026, 13:40
Հայ ուսանողներին առաջարկում են թուրքական կրթաթոշակ ստանալ (լուսանկար)
59718.02.2026, 20:06
«Քաղաքական հայացքներ արտահայտելու համար շատերիս ազատել են բուհերից»․ Մենուա Սողոմոնյան (տեսանյութ)
50418.02.2026, 11:12
«Ծնողն ահազանգում է Երևանի թիվ 197 դպրոցում հնարավոր դրամահավաքների մասին»․ Կարինե Թորոսյան
81816.02.2026, 11:24
«Ինչո՞ւ է ԵՊՀ-ն «տակ տալիս»». Կարեն Հեքիմյան
121808.02.2026, 18:54
