Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

Դավիթ Ավետիսյանի կալանքը դատարանը համարել է ապօրինի

Դավիթ Ավետիսյանի կալանքը դատարանը համարել է ապօրինի
390
Երեքշաբթի, 11 հուլիսի, 2023 թ., 22:24

ԱԺԲ-ի ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է. «ՎԱՐՈՒԺԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ ՈՐԴՈՒ՝ ԴԱՎԻԹ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ ՁԵՐԲԱԿԱԼՈՒՄԸ ԴԱՏԱՐԱՆԸ ՀԱՄԱՐԵԼ Է ԱՊՕՐԻՆԻ
Փաստաբան Արայիկ Պապիկյանի տեղեկացմամբ՝ Երևան քաղաքի Առաջին ատյանի դատարանի դատավոր Ա. Հովհաննիսյանը Վարուժան Ավետիսյանի որդու՝ Դավիթ Ավետիսյանի 72 ժամյա ձերբակալումը ճանաչել է անօրինական:
Դատարանը գտնում է, որ քննիչի կայացրած որոշումը, համաձայն որի Դավիթ Ավետիսյանը ձերբակալվել է, չի համապատասխանել օրենքին, Դավիթի իրավունքներն ու ազատությունները սահմանափակվել են ապօրինակաբար:
Հիշեցնենք, հուլիսի 2-ի կեսօրին Դավիթ Ավետիսյանը «Անգլիական» այգու մոտ հանդիպել էր Նիկոլ Փաշինյանին և վերջինիս ասել, որ պատասխան է տալու մեր նահատակված հերոսների համար, որից հետո Դավիթին բռնությամբ բերման էին ենթարկել ոստիկանության Կենտրոնի բաժին, ապա քննիչը ձերբակալման որոշում էր կայացրել, ինչն էլ փաստաբանը բողոքարկել էր:
Նշենք, որ Դավիթ Վարուժանի Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել, նրա նկատմամբ կիրառվել է փախանման միջոց (ստորագրություն երկրից չհեռանալու մասին)»:

Աղբյուրը`   ԱԺԲ