«Նիկոլական ստերը զարմանալիորեն նման են իմ բանտախցի տառականներին». Արմեն Աշոտյան
![]() 297 Չորեքշաբթի, 12 հուլիսի, 2023 թ., 10:24 ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի հերթական հոդվածը՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ից. «Նիկոլական ստերը զարմանալիորեն նման են իմ բանտախցի տառականներին՝ նույնքան աներես են, հակահիգիենիկ, գարշելի, բազմաթիվ և տձև: Հայտնի է, որ տառականների դեմ պայքարը, Նիկոլի ստերի նման, պահանջում է համառություն և հետևողականություն, հակառակ դեպքում նրանք այնքան կշատանան, որ միևնույն վայրում անհամատեղելի կլինեն ցանկացած նորմալ մարդու հետ: Նիկոլի ստերն էլ, տառականների պես, սպրդում են ցանկացած հարմար բնական բացվածքից, հարմար ճեղքից, յուրային ԶԼՄ-ներից: Այդ գարշանքը պարբերաբար թափվում է մեր գլխին՝ ոչ միայն, երբ նա բացում է իր փտած երախը, այլև, օրինակ, ընտանեկան թերթի՝ «ՀԺ»-ի էջերից: Օրերս այդպիսի մի հրապարակման հանդիպեցի, որը նվիրված էր Սերժ Սարգսյանի արձագանքին՝ Վարդան Օսկանյանի հայտնի առաջարկությանը, և այդ առիթով «բանակցային ժառանգության» չարչրկված մանիպուլյացիաներին: Այդ արտաթորանքի մակարդակը մի քիչ էր «բարձր» թերթի գլխավոր խմբագրի արդեն ֆիրմային դարձած թանգարանային մինի-շորտիկներից և տպավորություն էր թողնում, որ Նիկոլի հիշատակած «սառը ավտոբուսը» մի քանի անգամ անցել է սույն տափակ թեզերի հեղինակի՝ Փաշինյանի վրայով: Համաձայնեք, որ կատարյալ անմեղսունակ պետք է լինել Շուշիում Մեհրիբանի հետ մուղամ լսելու պատրաստ անձի թերթում հեգնել այլոց երաժշտական նախասիրությունները, այն էլ հոդվածում կարմիր թելի պես անցնող նման ռազբիս կլկլոցներով: Բանակցային գործընթացը միշտ էլ զիգզագաձև է եղել իր ակտիվացումներով և փակուղիներով՝ մինչ այն պահը, երբ Փաշինյանը տարավ այն, ինչպես ռուսներն են ասում՝ под откос: Իսկ վերջին պատերազմից հետո 3 դիտավորյալ հակահայ ճակատագրական դիրքորոշում որդեգրած Նիկոլը շարունակում է ճամարտակել, թունավոր սողունի պես գալարվել հայ ժողովրդի անխուսափելի վրեժից ժամանակավորապես խուսանավելու համար: 2021 թվականից այս կողմ այդ երեք դավաճանական թեզերը, որոնք խորացրեցին աղետը, հետևյալն են՝ 1. Ալմա-Աթայի հռչակագրի մեյդան բերելը, որպես հայ-ադրբեջանական կարգավորման հիմք: 2. «Նշաձողն իջեցնենք» սրանց սրիկայությունը: Արդյունքում ունենք մի իրավիճակ, երբ Փաշինյանը ոչ թե իջեցրել է նշաձողը, այլ գցել մեր ոտքին: «Նշաձողը իջեցնում ենք, որ հետո բարձրացնելու տեղ ունենանք»,- բարբաջում էր Նիկոլը եթերներից մեկում: 3. Հայ-ադրբեջանական բանակցությունների տարանջատումն արցախյան հարցից, որը, ինչպես խոստովանել էր Արարատ Միրզոյանը, հենց ադրբեջանական առաջարկ էր: Մեկ այլ լկտիություն է տեղ գտել վերոնշյալ հոդվածում. մեզ ասում են՝ ո՞նց, դուք ուզում եք նոր կետի՞ց սկսել բանակցությունները, մոռացե՞լ եք, երբ Փաշինյանը նույն բանն ասեց՝ պատերազմ եկավ մեր գլխին: Այն վայրում, որտեղ ես հիմա գտնվում եմ, նման անբարոյականություն իրենց թույլ տվող մարդկանց այլ կերպ են կոչում, սակայն ես կխնայեմ ձեր ականջներն ու աչքերը: Ընդամենը երկու բան կընդգծեմ: Առաջինը, Օսկանյանի առաջարկի հիմքում ոչ թե նոր «սեփական կետն» է, այլ վերադարձ Արցախի հիմնախնդրի բուն էությանը, ակունքին, հիմնաքարին՝ ժողովրդի ինքնորոշման իրավունքին: Եվ, երկրորդը, Օսկանյանի առաջարկի կամ ՀԱՅԱՔՎԵ-ի դեպքում այդ ի՞նչ նոր պատերազմի վտանգի մասին եք խոսում դուք, երբ հետևողականորեն և հաճույքով տրվում եք Ադրբեջանին, սակայն անգամ այդ պարագայում խոսում եք նոր պատերազմի վտանգի և էթնիկ զտումների հեռանկարի մասին: Մի խոսքով: Մենախցում ստիպված նայում եմ հեռուստացույց, անգամ՝ գովազդները: Եվ, ահա, պարզվում է, որ անգամ ռուլոններով հայտնի նպատակների համար թողարկվող Papia-ն, որպեսզի ավելի փափուկ և հաճելի լինի, արդեն ավելի շատ բամբակ է պարունակում: Իսկ Նիկոլի «ՀԺ»-ն ոնց եղել է շուշաթուղթ, այդպիսին էլ մնացել է»: |

Սևանում պայմանագրային զինծառայողին սպանել են աղջկա պատճառով. մանրամասներ
9210:18
««Բալահովիտ-1» ընկերությունը թող մի հատ իրան կարգի բերի». Տիգրան Ավինյան (տեսանյութ)
9410:12
«Առաջնագիծը, ամրաշինական կառույցները բաց են միայն իշխանական քարոզչության և ադրբեջանցիների համա»․ Տիգրան Աբրահամյան
8410:06
Ուղիղ միացում՝ Երևանի քաղաքապետարանից (տեսանյութ)
6609:36
«Իսկ ժամանակին զրպարտելու համար ինչ-որ մեկը պատասխան տալո՞ւ է». Իշխան Գևորգյան
9509:24
«Միայն ռուսաստանցի օլիգարխի թիմակիցները կարող էին Նիժնի Տապռից գալ ու Գյումրին գյուղ անվանել». Ռուբեն Ռուբինյան (տեսանյութ)
10309:12
Աշոցքում ձյուն է տեղում, Գորիսում, Դիլիջանում մառախուղ է
10109:06
Եղանակն առաջիկայում (լուսանկար)
9907:06
